Դավիթ Սահակյանցը լքում է ՀՀ կինեմատոգրաֆիստների միությունը

Դավիթ Սահակյանցը լքում է ՀՀ կինեմատոգրաֆիստների միությունը

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը եւ նրա մայրը՝ Լյուդմիլա Սահակյանցը որոշել են դուրս գալ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից։ Այս մասին «Երկիր Մեդիա»-ի հետ զրույցում ասաց Դավիթ Սահակյանցը։

Նրա խոսքով՝ այսպիսի որոշում են կայացրել, քանի որ չեն ուզում Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության եւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանի հետ մի կառույցում աշխատել. «Որոշել եմ դուրս գալ ՀՀ Կինեմատոգրաֆիստների միությունից, որի նախագահը Հարություն Խաչատրյանն է. նա  երկար տարիներ փորձում էր «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի ժամանակ ցուցադրել ֆիլմեր, որոնք ես համարում եմ անընդունելի։ Այս փառատոնին ցուցադրվեց թուրքական ֆիլմ, ադրբեջանական ֆիլմ, թուրքական բանակի մասին ֆիլմ, եւ այդ ամենի ֆոնին եղավ տրանսգենդերի մասին ֆիլմի պատմությունը, որը նույնիսկ մրցանակ ստացավ։ Իմ դիմումը պատասխանն էր այս ամենին, քանի որ ես չեմ ուզում լինել մի միության մասնիկ, որի նախագահը Հարություն Խաչատրյանն է, որը նպաստել է, որ այդ ֆիլմը ցուցադրվի եւ մրցանակ ստանա։ Ուստի ես գնացի այդ քայլին՝ ցույց տալու համար, որ համաձայն չեմ այն ամենի հետ, ինչ կատարվում է»,- նշեց Դավիթ Սահակյանցը:

Նյութը՝ «Երկիր Մեդիա»-ի

Կարճ հասցե: javakhq.info/u/4451.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1498 : Ցուցադրված է` 1 - 15 :