«Մեր հիմնական «մեղքը» մեր խիստ ազգային լինելն էր երևի». Կարին Տոնոյան

«Մեր հիմնական «մեղքը» մեր խիստ ազգային լինելն էր երևի». Կարին Տոնոյան

AntiFake.am-ը զրուցել է Կարին Տոնոյանի հետ՝ հասկանալու համար «Հայ ասպետ» հեռուստատեսային մրցախաղի ԿԳՆ-ի կողմից ֆինանսավորման դադարեցման և Հանրային հեռուստատեսության կողմից եթեր չհեռարձակելու պատճառները։

«ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը դեռ նախորդ տարի սեպտեմբերին «Հայկական ժամանակի» հետ զրույցում «Հայ ասպետ» ծրագրի հետ կապված ասել էր, որ իր համար որոշակիորեն պարզ է, թե ինչ պատճառով է այս կամ այն ծրագրին նախապատվություն տրվել: Նա նշել էր երկու պատճառ. առաջինը, որ Կրթության եւ գիտության նախարարությունը, որպես քաղաքականությունը մշակող լիազոր մարմին, չի հստակեցրել իր համար, թե կրթության յուրաքանչյուր ոլորտում ինչ գործունեություն է ուզում ծավալել, ինչ խնդիր, նպատակ է իր առջեւ դնում: Իսկ երկրորդը, ըստ Անափիոսյանի, այն էր, որ շատ ծրագրեր կամայականորեն ֆինանսավորվել են պետության բյուջեից, որովհետեւ համապատասխան քաղաքական որոշումներ են եղել։

Այս մասով Տոնոյանը նշեց, որ «Հայ ասպետը» միակ ինտելեկտուալ խաղն է, որն ունի զուտ հայկական ծագում։ Բացի այդ, դա հեղինակային ծրագիր է, որը մոտ 11 տարի իրականացվել է պրոֆեսիոնալ թիմի կողմից։ «Հայ ասպետի» շրջանակներում ավելի քան 11 հազար երեխաներ մրցել են մայրենի լեզվի, գրականության, պատմության, աշխարհագրության, ազգային ավանդույթների և պարարվեստի մասին իրենց գիտելիքներով։ Այսինքն՝ ծրագրի գլխավոր նպատակը եղել է նոր սերնդի ինտելեկտուալ դաստիարակությունը, ինչը գնահատվում է որպես ազգային անվտանգության գործոն և չի կարող չբխել Կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև պետության շահերից։

Ինչ վերաբերվում է Անափիոսյանի այն պնդմանը, որ «Հայ ասպետը» պետբյուջեից  ֆինանսավորվել է, որովհետև քաղաքական որոշումներ են եղել, ապա այս մասով Տոնոյանը նշեց, որ Անափիոսյանը ենթատեքստով իրենց մեղադրել է հանրապետական լինելու մեջ, մինչդեռ Տոնոյանի պնդմամբ՝ իրենք կիլոմետրերով հեռու են եղել քաղաքականությունից, քանի որ խաղը մանկական խաղ է, և օրենքով նախատեսված է, որ երեխաներին պետք է զերծ պահել քաղաքականությունից։ Սա իրենց համար սկզբունք է եղել։

Տոնոյանի կարծիքով՝ իրենց հիմնական «մեղքը» իրենց խիստ ազգային լինելու մեջ է։ «Գաղտնիք չէ, որ այսօր ազգայինը այդքան էլ մոդայիկ չէ», - նշեց Տոնոյանը։»-գրում է AntiFake.am-ը։

Կարճ հասցե: javakhq.info/u/4394.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1458 : Ցուցադրված է` 1 - 15 :