Բաբելոնն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

Բաբելոնն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

Բաբելոնը*  հռչակվել է որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վայր: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Իրաքը 1983-ից  լոբբիստական գործողություններ է իրականացրել, որ 4000 տարվա վայրը ներառվի ՄԱԿ-ի հեղինակավոր ցուցակում:

Քաղաքը հայտնի է իր կախովի այգիներով, որոնք Հին աշխարհի 7 հրաշալիքներից մեկն են:

*Բաբելոն, հին Միջագետքի հնագույն քաղաքներից մեկը, որը եղել է Տիգրիս և Եփրատ գետերի ստորին ավազանում մ.թ.ա. 1894-539 թվականներին գոյություն ունեցած Բաբելոնի թագավորության մայրաքաղաքը։ Թագավորությունը կոչվել է Բաբելոն քաղաքի անունով։ Բաբելոնի հիմնական բնակչությունը սեմականացված խուռիներն (հայ-հարիներ) էին, շրջակա սեմական ժողովուդների փոքր խառնուրդով (նկատենք, որ հայոց հնագույն նախնիների՝ հարիների անվանումը սեմիթ պատմաբաններն ինչ-ինչ նկատառումներով վերափոխել են «խուռի» անվանման): Համմուրաբի արքայի օրոք Միջագետքի մեծ մասը միավորվել է Բաբելոնի տիրակալության ներքո։ Մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կեսից զանգվածաբար Բաբելոն են թափանցել քասիտական ցեղեր, որոնք անկման են հասցրել նրա ստրկատիրական ծաղկուն պետությունը և հիմնել իրենց տիրապետությունը (1518-1204 թթ.)։ Քասիտական տիրապետության անկումից հետո Բաբելոնը ժամանակավոր վերելք է ապրել նոր դինաստիայի ներկայացուցիչ Նաբուգոդոնոսոր I-ի օրոք (1146-1123), որը ետ է մղել հարևան Ասորեստանի և Էլամի ոտնձգությունները, պահպանել երկրի անկախությունն ու հզորությունը։ Նրանից հետո Բաբելոնի կենտրոնական իշխանությունը թուլացել է։ Այնուհետև Բաբելոնը բազմիցս ենթարկվել է Ասորեստանի տիրապետությանը։ Մ.թ.ա. 539 թ. Աքեմենյան թագավոր Կյուրոս II Մեծը նվաճել է Բաբելոնը, և այն վերածվել է Աքեմենյան Պարսկաստանի փոխարքայության։ Ենթադրվում է, որ Բաբելոնի ապստամբները համագործակցել են ապստամբած Հայաստանի հետ։ Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից հետո Բաբելոնը կառավարել են մակեդոնական կուսակալները։ Մ.թ.ա. մոտ 140 թվականից Բաբելոնը մտել է Պարթևական, այնուհետև՝ Սասանյան պետության կազմի մեջ։ Շուրջ 30 տարի Բաբելոնի արքան է եղել Համմուրաբին (մ.թ.ա. 1792-1750 թթ.), ում օրոք ստեղծվել է առաջին օրենսգիրքը` բաղկացած 282 հոդվածից։

Կարճ հասցե: javakhq.info/u/4390.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1458 : Ցուցադրված է` 1 - 15 :