ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՐԿԻՆ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ» ԳՐՈՀ Է ՍԿՍԵԼ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՐԿԻՆ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ» ԳՐՈՀ Է ՍԿՍԵԼ

Trend-ը հայտնում է, որ հուլիսի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Աբուլֆաս Գարաեւը հայտարարել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ում պատրաստակամություն են հայտնել ավելի լուրջ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում պատմական հուշարձանների նկատմամբ:

«Մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի բոլոր անդամների առջեւ հարց ենք բարձրացնում ՙ Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներում մշակութային ժառանգության նմուշները պաշտպանելու անհրաժեշտության մասին, պարբերաբար տեղեկացնում ենք նրանց: Այս հարցը բարձրացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլայի հետ ինչպես նախագահ Իլհամ Ալիեւի, այնպես էլ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի հետ հանդիպումների ժամանակ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստակամություն է հայտնել առավել լուրջ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում պատմական հուշարձանների հետ կապված եւ այդ աշխատանքը կքննարկվի կազմակերպության եւ մեր դիվանագետների կողմից», - հայտարարել է Գարաեւը:

«Դժվար է լինելու, սակայն ամենակարեւորն այն է, որ նրանք հասկանում են ադրբեջանական իրողությունները, եւ մենք մտահոգված ենք «օկուպացված տարածքներում մեր մշակութային ժառանգության» վիճակով: Հաշվի առնելով այն, որ մենք հանդիսանում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ անդամներից մեկը, կազմակերպությունը չի կարող անտարբեր մնալ այդ խնդրին: Հուսով ենք, որ նտաշրջանի ավարտից հետո, առաջիկա ամիսներին այս հարցի շուրջ քննարկումները կշարունակվեն»- հավելել է Գարաեւը:

ՅՈՒՆԵՍԿՕի 43-րդ նստաշրջանին մասնակցելու է մոտ 2500 ներկայացուցիչ, աշխարհի 180 երկրից:

Գարաեւի հայտարարությունը ապացուցում է, որ Բաքուն փորձելու է իր կողմից խաղարկել էքսպերտների «անվտանգության» հարցը, քաջ իմանալով հանդերձ, որ Արցախի տարածքը միշտ բաց է որեւէ քննության համար:

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ 

Տպագրվել է՝ Ազգ՝ 05․07․2019

Կարճ հասցե: javakhq.info/u/4379.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :