Հունիսի 27-ը Մկրտիչ Խերանյանի հիշատակի օրն է

Հունիսի 27-ը Մկրտիչ Խերանյանի հիշատակի օրն է

1970թ. հունիսի 27-ին Երևանում մահկանացուն կնքեց անվանի հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ ԳՄ  անդամ Մկրտիչ Եղիշեի Խերանյանը:

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական, ապա Վարագա ժառանգավորաց և Հայկազյան կենտրոնական վարժարաններում։ 1915 թվականին գաղթել է Արևելյան Հայաստան և ընդունվել Գևորգյան հոգևոր ճեմարանը, որն ավարտելուց հետո, մինչև 1950 թվականը, հայոց լեզու և գրականություն է դասավանդել Էջմիածնի շրջանի և Երևանի տարբեր միջնակարգ դպրոցներում։ Մահացել է Երևանում:


Լուսանկարում՝ Մկրտիչ Խերանյանը «Սովետական Հայաստան» թերթում կարդում է Ավետիք Իսահակյանի մահազդը:

Կարճ հասցե: javakhq.info/u/4334.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :