«Ցավում եմ, որ իմ խոսքերը ճիշտ չեն ընկալվել». Արծրուն Ավագյան

«Ցավում եմ, որ իմ խոսքերը  ճիշտ չեն ընկալվել». Արծրուն Ավագյան

Հունիսի 19-ին Aravot-ը « «ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան. «Այս ժողովրդին հայերեն պետք չէ» » վերտառությամբ մի նյութ էր հրապարակել, որն, առաջին հայացքից ճիշտ չէր ընկալվում: Տպավորություն էր ստեղծվում,  որ Արծրուն Ավագյանը իրավամբ գտնում է, թե հայերենը պետք չէ մեր ժողովրդին:

Javakhq.info-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ Արծրուն Ավագյանն ասաց, որ զրույցը տեղի է ունեցել  Հայոց լեզու և գրականություն առարկաների՝ այս տարվա միասնական քննությունների շուրջ, որի ժամանակ դիմորդների մոտ 20 տոկոսը չի կարողացել հաղթահարել դրական գնահատականի շեմը. 

«Ցավում եմ, որ իմ խոսքերը  ճիշտ չեն ընկալվել: Բայց հուսով եմ, որ բացի սխալ ընկալողներից կլինեն նաև ճիշտ ընկալողներ, ովքեր կհասկանան, որ այդ միտքը ես ցավով ու հեգնանքով եմ արտահայտել և ամենևին միտում չունեմ պնդելու, թե մեր լեզուն պետք չէ մեզ: Իմ ողջ կյանքը ես նվիրել եմ հայոց լեզվին ու գրականությանը, հիմա ինչպե՞ս կարող եմ նման բան ասել կամ նույնիսկ մտքիս ծայրով անցկացնել»:

«Ես հստակ շեշտել եմ՝ երևի պետք չէ՝ նկատի ունենալով, որ մեր օրերում մարդիկ այնքան են տարվել օտար լեզուներով, այնքան են հաղորդակցվում դրանցով, որ կարծես հայերենը պետք չէ նրանց: Ես նշել եմ նաև, որ հայերենն ամեն տեղ նահանջում է, դա տխրեցուցիչ փաստ է, բայց ժխտել չենք կարող, ամենուր նահանջ է: Այսքան բան, ցավում եմ, որ այդ պարզ միտքն իրականությունից  այդքան հեռվացել ու հակառակ իմաստ է ստացել»-ասաց Արծրուն Ավագյանը :

Մենք հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Ա. Ավագյանը գտնում է, որ օտար լեզուներն այնքան էլ կարևոր չեն.

«Ո՚չ, հիմա 21-րդ դարն է, և շատ կարևոր է, որ մարդը շատ լեզուների տիրապետի, բայց այդ ամենով հանդերձ, մենք պետք է հայերենը բարձրում պահենք, նույնիսկ յոթ-ութ օտար լեզու իմացողը պետք է հայերենը որպես սրբություն ընկալի»-պատասխանեց Ավագյանը:

 

Կարճ հասցե: javakhq.info/u/4301.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :