Ռաբաթ ամրոցում հնչեց ժամանակակից երաժշտություն

Ռաբաթ ամրոցում հնչեց ժամանակակից երաժշտություն

Իրանցի, վրաստանցի և հայաստանցի երաժիշտները մասնակցեցին Կովկասյան ջազ (Kavkaz Jazz) փառատոնի փակման համերգին։ 

Ռաբաթ միջնադարյան ամրոցում, որը գտնվում է Սամցխե-Ջավախք շրջանի Ախալցխա քաղաքում, կայացավ Կովկասյան ջազ փառատոնի եզրափակիչ համերգը և փակման արարողությունը, որը Վրաստանում անցկացվում էր յոթերորդ անգամ։ 

Կովկասյան ջազ փառատոնին մասնակցում էին երաժիշտներ Ադրբեջանից, Հայաստանից, Թուրքիայից և Վրաստաից։

Եզրափակիչ համերգի ընթացքում, Ռաբաթի ամրոցում հանդես եկան նաև ամերիկացի սաքսոֆոնահար Մայքլ Թրեյսը, կիթառահար Քրեյգ Վանգերը, որոնք մասնակցել են փառատոնի ամբողջ ընթացքին, ինչպես նաև Ջեյմ Էբերսոլդա ջազ դպրոցի հետ համատեղ ծրագրի շրջանակում Թբիլիսիի կոնսերվատորիայի ուսանողների համար անցկացրել են վարպետության դասեր։

 
Կարճ հասցե: javakhq.info/u/4253.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :