Ջավախքում 8-րդ անգամ անցկացվել է «Ջավախքի գարուն» փառատոնը

Ջավախքում 8-րդ անգամ անցկացվել է «Ջավախքի գարուն» փառատոնը

Արդեն 8-րդ տարին է` Ախալքալաքի մունիցիպալիտետի ակումբ ասոցացիայի տնօրեն Ա. Քսպոյանի նախաձեռնությամբ, Ախալքալաքում անցկացվում է ազգային երգի և պարի փառատոնը՝ «Ջավախքի գարուն» խորագրով: Այս մասին տեղեկացնում է Ախալքալաքի մունիցիպալիտետը: Տարեց տարի փառատոնի մասնակիցների քանակը և աշխարհագրությունը մեծանում է: 

Մասնակից 142 թիմերը հանդես եկան նախապես ընտրված համարներով և նրանցից 56 գրավեցին մրցանակային տեղեր:  «Ջավախքի գարուն» 8-րդ փառատոնի հանդիսավոր մրցանակաբաշխությունն իրականացրեցին տեղական ինքնակառավարման մարմինների  ներկայացուցիչները և Վրաստանի Աժ պատգամավոր՝ Ս. Պետրոսյանը,  Է. Աղասյանը, Ա. Հովհաննիսյանը, Վ. Ստելմաշովը, Գ. Պետրոսյանը և Ա. Քսպոյանը: 

Փառատոնի բոլոր մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով, իսկ մրցանակային առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցնողները պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով, պատվոգրերով, ինչպես նաև «Գրան պրի»-ով: 

Մշակույթի տան մանկական խմբակն արժանացավ  «Գրան պրի»-ի պարերի համար:  1-ին հորիզոնականին արժանացան Երիտասարդական կենտրոնի պարային համույթը և Վարևան գյուղի համույթը:

 2-րդ հորիզոնականին արժանացան Ղադոլարի պարային համույթը, ինչպես նաև Ալաստան, Դիլիսկա և Սաթխա գյուղերի պարային համույթները: 3-րդ  հորիզոնականը զբաղեցրերցին Արագվա և Խավեթ գյուղերի պարային համույթները: Երգարվեստի ոլորտում «Գրան պրի»-ն ստացավ Սաթխա գյուղի բնակիչ, 10-ամյա  Ռաֆիկ Նանոյանը: 1-ին հորիզոնականը՝ Իրինա Շիպակցյանը Ազավրեթից և Արմեն Թաշյանը Օլավերից: 2-րդ հորիզոնականը կիսեցին վաչիանցի Արա Գյուլբեկյանը և գումբուրդոցի Վարդան Պալոյանը: 3-րդ հորիզոնականին արժանացավ սաթխացի Լուսինե Նանոյանը:

 
Կարճ հասցե: javakhq.info/u/4249.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :