Թբիլիսիում մեկնարկել է «Կովկասի ջազ փառատոնը»

Թբիլիսիում մեկնարկել է «Կովկասի ջազ փառատոնը»

Այսօր Թբիլիսիում, թուրք կոմպոզիտոր և ջազ դաշնակահար Թուլուգա Տիրպանայի համերգով մեկնարկել է կովկասյան ջազ փառատոնը:

Հաջորդիվ ելույթ կունենան ամերիկյան սաքսոֆոնահար Մայքլ Թրեյսը, կիթառահար Քրեյգ Վանգերը, ինչպես նաև վրացի ջազ-երաժիշտ Ռեզո Կիկնաձեն: Երաժիշտները ելույթ կունենան Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան կոնսերվատորիայի մեծ դահլիճում:

Կովկասյան ջազ-փառատոն ( Kavkaz Jazz Festival) Վրաստանում անցկացվում է արդեն յոթերորդ անգամ, ԱՄՆ-ի, Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի ջազ-երաժիշտների մասնակցությամբ:

Փառատոնի գալա համերգը տեղի կունենա հունիսի 11-ին Ախալցխայի Ռաբաթ ամրոցում:

Առաջին անգամ փառատոնի շրջանակներում, հունիսի 1-ից մինչև 14-ը ներառյալ, ուսուցողական ջազ-ծրագրով համատեղ հանդես կգան հանրահայտ ամերիկահայ սաքսոֆոնահար և մանկավարժ Ջեյմի Էբերսոլդան (Jamey Aebersold) և Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի երկշաբաթյա կրթական ծրագիրը:

Միջոցառումը կվարեն ԱՄՆ-ի Լուիսվիլլ համալսարանի ուսուցիչ-երաժիշտներ Մայքլ Թրեյսին(սաքսոֆոն) և Քրեյգ Վագները (կիթառ): 

Բացի այդ, փառատոնի ժամանակ նախատեսվում կլոր սեղաններեր Վրաստանի, Հայաստանի, Գերմանիայի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի երաժշտական փորձագետների մասնակցությամբ: Նրանց թվում է ամերիկացի լրագրող Մարտի Ռոզեն, որը պետք է լուսաբանի Կովկասի ջազ-փառատոնը:

Թբիլիսիի հուշարձանների պահպանության, մշակույթի նախարարության և քաղաքապետի աջակցությամբ, փառատոնի կազմակերպիչ է հանդիսանում՝Art Bridge հասարակական կազմակերպությունը:

 

Kavkaz Jazz Festival-ի 2016-ի գործընկերներ են նաև  թուրքական Յունուս Էմրե մշակութային կենտրոնը, Թբիլիսիի պետական կոնսերվատորիան, Գյոթեի անվան ինստիտուտը և Վրաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը:

Կարճ հասցե: javakhq.info/u/4242.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :