Համերգ Ախալցխայում` ի պաշտպանություն Վրաստանի ինտեգրմանը Եվրոպային

Համերգ Ախալցխայում` ի  պաշտպանություն Վրաստանի ինտեգրմանը Եվրոպային

Այսօր Ախալցխայի Ազգային դրամատիկական թատրոնի հարակից տարածքում  անցկացվեց համերգ ի պաշտպանություն Վրաստանի ինտեգրմանը Եվրոպային և ի դեմ հակաարևմտյան քարոզչության։                                                   

Վրացական հայտնի «Անելանելի իրավիճակ» խմբի ելույթները լսելու էր եկել մի քանի հազար մարդ։ Համերգի կազմակերպիչը դարձել է «Վրաստանի պաշտպանությանը» հարթակը:

«Տաբուլա» հեռուստաընկերության հաղորդմամբ, Ախալցխայի  քաղաքապետարանը ի սկզբանե դեմ է եղել համերգին` պատճաաբանելով, որ միջոցառման ծրագիրը նախապես չի եղել։ Քաղաքապետարանի հայտարարությամբ, հարթակը պարտավոր էր համերգի թույլտվություն խնդրել հինգ օր առաջ։ Այն բանից հետո, երբ հասարակական կազմակերպությունները քաղաքապետարանի որոշումը համարել են ոչ սահմանադրական, իսկ հարթակի ներկայացուցիչները գործընթացի մեջ են ներքաշել միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական կորպուսին, քաղաքապետարանը թույլատրել է անցկացնել համեգը։

Բացի այդ, ի սկզբանե «Վրաստանի պաշտպանությանը»  հարթակը ծրագրել էր համերգն անցկացնել Ախալցխայի Ռաբաթ ամրոցում, սակայն, ինչպես նշում է «Տաբուլա»-ն, այն բանից հետո, երբ քաղաքապետարանը իմացել է համերգի նպատակի մասին, վարձակալության ստանդարտ գինը բարձրացել է 10-15 անգամ։ Ռաբաթի վարչակազմը նախապես համաձայնեցված 300 լարիի փոխարեն պահանջել է 5000 լարի։

Արդյունքում համերգն ի պաշտպանություն Վրաստանի ինտեգրմանը Եվրոպային կայացավ Ախալցխայում, Վրաստանում Լիտվիայի դեսպանատան աջակցությամբ։

Կարճ հասցե: javakhq.info/u/4241.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :