Կովկասյան ջազի փառատոնը կհասնի նաև Ախալցխայի Ռաբաթ ամրոց

Կովկասյան ջազի փառատոնը կհասնի նաև Ախալցխայի Ռաբաթ ամրոց

Հունիսին Վրաստանում արդեն  յոթերորդ անգամ տեղի կունենա «Կովկասի  ջազ փառատոն 2016»-ը, որը կկայանա  Միացյալ Նահանգների, Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի  ջազային երաժիշտների մասնակցությամբ:

Փառատոնի համերգները կսկսվեն հունիսի 8-ից Թբիլիսիում, իսկ  գալա համերգը տեղի կունենա հուլիսի  11-ին Ախալցխայի Ռաբաթ  ամրոցում:

Առաջին անգամ փառատոնի ընթացքում, հունիսի 1-ից մինչև 14-ը ներառյալ, համատեղ ուսուցողական ջազային ծրագրով հանդես կգա հանրահայտ սաքսոֆոնահար և մանկավարժ, ամերիկահայ Ջեյմի Էբերսոլդը, ինչպես նաև Թբիլիսիի պետական կոնսերվատորիան`  երկշաբաթյա կրթական ծրագրով:  Կվարեն  ԱՄՆ –ի  Լուիսվիլ  /Louisville / համալսարանի ուսուցիչներ,  երաժիշտներ Մայքլ Թրեյսը (սաքսոֆոն) և  Քրեյգ Վագները (կիթառ):

Բացի այդ, փառատոնը նախատեսում է կլոր սեղաններ Վրաստանի, Հայաստանի, Գերմանիայի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների երաժշտության փորձագետների մասնակցությամբ:  Նրանց թվում  է նաև  ամերիկյան լրագրող Մարտին Ռոզեն (Marty Rosen), որը կարող է ներկայացնել Կովկասի ջազ փառատոնը սոցիալական ցանցերում:

Փառատոնի կազմակերպիչն է  Art Bridge կազմակերպությունը`  Վրաստանի հուշարձանների պահպանության  և մշակույթի նախարարության, ինչպես նաև Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ:

«Կովկաս ջազ փառատոն 2016-ի» գործընկերներ են թուրքական մշակութային կենտրոնը, Թբիլիսիի Վ. Սարաջիշվիլիի պետական կոնսերվատորիան, Գյոթեի անվան ինստիտուտը  և  Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը:

 
Կարճ հասցե: javakhq.info/u/4227.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :