Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված միջոցառում Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղցում

Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված միջոցառում Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղցում

Դեկտեմբերի 7-ի առավոտյան սգո և հոգեհանգստյան Սբ Պատարագ մատուցվեց Ախալքալաքի Սուրբ Խաչ Եկեղեցում՝ հանդիսապետությամբ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ Սարբիյանի: Օրվա պատարագիչը Տեր Տաթև քահանա Մարուքյանն էր:

Ջավախցքիները մոմ էին վառում և խնկարկում հազարավոր անմեղ զոհերի հիշատակը: Սուրբ Խաչ Եկեղեցու բակում հուշակոթողին մարդիկ ծաղիկներ էին դնում՝ ոգեկոչելու համար արդեն 26 տարին բոլորած երկրաշարժի զոհերին:

Սգո և հոգեհանգստյան Պատարագի ավարտին Ախալքալաքի «Ապագայի տունը» հանդես եկավ գեղարվեստական ցերեկույթով՝ նվիրված 1988-ի Սպիտակի երկրաշարժի բյուրավոր զոհերի հիշատակին, որը կազմակերպել էին Սաթենիկ Մահտեսյանն ու Նանուլ Ունանյանը:

Ջավախքի փոխառաջնորդն իր խոսքում բարձր գնահատեց ջավախքցիների օգնությունն ավերիչ երկրաշարժի օրերին:

«Եթե մեզանից յուրաքանչյուրն իր գործն արդար անի և ժամանակին՝ մեր շինարարները, ապա այսքան ավերիչ չէր լինի երկրաշարժը: Այսօր այս երեխաների բերանով արդարության ուղերձ հնչեց հային ու աշխարհին»,- եզրափակեց Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանը:

Երկրաշարժի զոհերին հարգանքի տուրք մատուցելու համար եկեղեցում էին Ախալքալաքի շրջանի տեղական ինշխանության մարմինների ներկայացուցիչները, մանկավարժներ, մտավորականններ, դպրոցականներ և այլք:

Նշենք, որ 1988թ. դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով 11 անց 41 րոպե, Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով ավերվեցին մի շարք քաղաքներ և գյուղեր, եղան հազարավոր զոհեր: Էպիկենտրոնը Սպիտակ քաղաքն էր, որտեղ երկրաշարժի ուժգնությունը գնահատվել է 10 բալ: Վնասի գոտու մակերեսը կազմեց 10 հազար կմ քառակուսի, որի վրա բնակվում էր ավելի քան 1 մլն. մարդ: Ավերակների վերածվեց 11 քաղաք և 58 գյուղ: Զոհերի թիվը գերազանցեց 25000-ը, որից միայն 17000-ը' Գյումրիում: Անօթևան մնաց 514000 մարդ: Ուղիղ նյութական վնասների արժեքը կազմեց 13 մլրդ. ԱՄՆ դոլար:

Կարճ հասցե: javakhq.info/u/3803.html
Ջավախք Վրաստան Եկեղեցի Ջավախք Վրաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :