Նախատեսվում է 2014 թվականին ավարտել Սուրբ Սիոն եկեղեցու վերակառուցումը

Նախատեսվում է 2014 թվականին ավարտել Սուրբ Սիոն եկեղեցու վերակառուցումը

Մինչև  2014  թվականի վերջը նախատեսվում է ավարտել Վաչիան գյուղի Սուրբ Սիոն եկեղեցու վերակառուցումը:

Սույն տարվա գարնանից մինչ օրս ընթանում են շինարարական աշխատանքներ Վաչիան գյուղի Սուրբ Սիոն Եկեղեցում, նախնական տվյալներով մինչև տարվա վերջ նախատեսվում է վերաօծել եկեղեցին:

Նշենք, որ Խորհրդային կարգերի տապալումից հետո, դեռևս  1993 թվականին վաչիանցիները ձեռնամուխ եղան գյուղի եկեղեցու վերակառուցման գործին: Սակայն խառնակ ժամանակներում բարերար Վարուժան Բարբարյանի միջոցներով հնարավոր եղավ կառուցել միայն  եկեղեցու պատերը: Եվ միայն 10 տարի անց հնարավոր եղավ Եկեղեցու կտուրը կառուցել, բայց այդ անգամ էլ եկեղեցու շինարարությունն անավարտ մնաց:

Ահա 2014-ին, մեկ տասնյակից ավելի ռուսաստանաբնակ վաչիանցիների և գյուղաբնակների համատեղ ուժերով հիմնովին վերակառուցվում է գյուղի Սուրբ Սիոն Եկեղեցին:

Վաչիանն Ախալքալաքի ամենամեծ գյուղերից մեկն է, և յուրաքանչյուր եկեղեցական ծես՝ պսակ, մկրտություն, օրհնության կարգ և այլն, իրականացնելու համար վաչիանցիները ստիպված են լինում ամեն անգամ գնալ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի:

Նշենք, որ Վաչիան գյուղի Սուրբ Սիոն Եկեղեցին հիշատակվում է դեռևս 1830-ական թվականններից: Եղել է քարաշեն, փայտածածկ շինություն, որը 1887թ. Պատմաբանների աշխատանքներում հիշվում է որպես «բավական գեղեցիկ նորաշեն եկեղեցի»:

Կարճ հասցե: javakhq.info/u/3482.html
Ախալքալաք Ջավախք Եկեղեցի Վաչիան Սուրբ Սիոն վերակառուցում

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :