Վրաստանում հայ հոգևորականին դիմավորել են կացնով

Վրաստանում հայ հոգևորականին դիմավորել են կացնով

Թբիլիսիում տեղի է ունեցել միջադեպ, որտեղ վիրավորվել է հայուհի: Վերջերս Թբիլիսիում  «հասարակական կազմակերպության անդամ» Գոգա Էլիբեգովը մեղադրել է Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին եկեղեցու փողերը յուրացնելու մեջ: Եպիսկոպոսի հասցեին մեղադրանքները և վիրավորանքները հնչեցվել են մի քանի օր, սակայն Թբիլիսիի հայ համայնքը վերջիններիս չի արձագանքել:


Հայկական համայնքում առաջաց հետաքրքրությունը մեծացել է, ինչի պատճառով տեր Մանուկը մի քանի սպասավորների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ միասին շարժվել է դեպի Էլիբեգովի տուն, որպեսզի պարզաբանեն Էլիբեգովի հայտարարույթունների իմաստը: Մեկնածներին Էլիբեկովը դիմավորել է կացինով և հայհոյանքներով: Միջադեպի ժամանակ վիրավորվել է հայուհի, ինչպես նաև թեթև վնասվածքներ է ստացել ևս մեկ տղամարդ: Հասցված վիրավորանքներից հետո Էլիբեգովը փորձել է կռիվ հրահրել, ինչին մասնակցել է  նաև նրա որդին, որին հարևանները տարել են տուն: Միջադեպը ողբերգական շարունակություն չի ունեցել Վրաստանի ոստիկանության շնորհիվ, որը կարողացել է հանգստացնել միջավայրը:


Նշենք, որ Վրացական օրենքի համաձայն երկրի բյուջեից եկեղեցուն է փոխանցվում 25 մլն լարի, որից հետո վրացական եկեղեցին բաշխում է գումարը վրաստանում առկա բոլոր եկեղեցիների մեջ: Էլիբեգովի խոսքերով հայկաակն առաքելական եկեղեցուն տրված գումարը յուրացրել է Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Կարճ հասցե: javakhq.info/u/3133.html
Վրաստան Թբիլիսի Վազգեն եպիսկոպոս Միրզախանյան Գոգա Էլիբեկով Եկեղեցի Վրաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :