Այսօր Երկրի միջազգային օրն է

Այսօր Երկրի միջազգային օրն է

ՄԱԿ-ի նախաձեռնությամբ` ամբողջ աշխարհում մարտի 20-ին նշվում է Երկրի օրը ( Earth Day): Ընդ որում, միջազգային տոների օրացույցում կա Երկրի երկու օր` այսօրվանը նշվում է գարնանային գիշերահավասարի օրը, իսկ երկրորդը` ապրիլի 22-ին: Առաջինն ունի խաղաղապահ եւ հումանիստական ուղղվածություն, երկրորդը` բնապահպանական:

 

Մարտի 20-ի ամսաթիվը Երկրի օրվա համար ՄԱԿ-ի կողմից 1971 թվականին ընտրվել եւ պաշտոնապես հաստատվել է հենց այն պատճառով, որ այն համընկնում է գարնանային գիշերահավասարի հետ, երբ մոլորակի կենսաբանական ռիթմը փոխվում է եւ տեղափոխվում է իր զարգացման նոր փուլ, երբ բնությունն արթնանում եւ թարմանում է, փոխանցում է Calend-ը:

 

Այս օրվա հիմնադիրն է ամերիկացի հայտնի հասարակական գործիչ Ջոն Մորթոնը, ով 1840-ականներին ծառեր եւ թփեր տնկելու արշավ էր նախաձեռնել էր երկրի յուրաքանչյուր քաղաքացու կողմից շրջակա միջավայրի նկատմամբ զգուշավոր վերաբերմունքի ծրագրի շրջանակներում: Իսկ դառնալով Նեբրասկա երկրամասի քարտուղար` 1872 թվականին նա առաջարկեց սահմանել այս օրը, որը նվիրված կլինի կանաչապատմանը: Այդպես, հայտնվեց Ծառի օրը, որն անմիջապես շատ սիրված դարձավ:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8908.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :