ՊԵԿ-ը Բագրատաշենի մաքսակետում կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 62 կգ արծաթանման զանգվածի ներմուծման փորձ

ՊԵԿ-ը Բագրատաշենի մաքսակետում կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 62 կգ արծաթանման զանգվածի ներմուծման փորձ

Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում օրերս տեսազննման է ենթարկվել ՀՀ քաղաքացի Ս.Գ.-ի կողմից վարվող ավտոբուսը:

 

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ թեպետ մաքսային տեսուչի հարցին ի պատասխան՝ վարորդը հայտնել է, որ հայտարարագրման ենթակա ապրանքներ ավտոբուսում չկան, սակայն տեսազննման ընթացքում կասկած էր առաջացել, որ մեքենայում հնարավոր է լինեն մաքսային հսկողությունից թաքցված իրեր: Այնուհետև, խորը զննման անգարում ավտոբուսի բեռնախցիկից՝ պահեստամասերի համար նախատեսված հատվածից, հայտնաբերվել է 62 կգ ընդհանուր քաշով արծաթանման զանգված: Ըստ քաղաքացու, ապրանքը պատկանում է իրեն, սակայն նա հրաժարվել է բացատրություն տալուց:

 

Փաստի առթիվ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է  արձանագրություն:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8864.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :