Ստամբուլում դադարեցվում է հայկական «Մարմարա» օրաթերթի տպագրությունը

Ստամբուլում դադարեցվում է հայկական «Մարմարա» օրաթերթի տպագրությունը

Ստամբուլում կորոնավիրուսի պատճառով փակվում է հայկական տպագիր մամուլի առաջին թերթերից մեկը` «Մարմարա»-ն: Այս մասին տեղեկանում ենք թերթի կայքից: 

 

Կայքում ընթերցողներին ուղղված հայտարարությունում ասված է.

 

«Սրտի ցավով տեղեկացնում ենք, որ կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով, որպես զգուշության միջոցառում, խմբագրությունը որոշել է ժամանակավորապես ընդհատել «Մարմարա»-ի տպագրությունը եւ այն հրատարակել տնային աշխատանքի միջոցով` միայն համացանցային հարթակում:  Մեր ազգային հաստատությունների ղեկավարներին, կազմակերպիչներին  եւ թերթի հետ կապ հաստատել ցանկացող բոլոր անձանց խնդրում ենք մեր խմբագիրների հետ կապ հաստատել հեռախոսազանգերի կամ էլեկտրոնային նամակների միջոցով:

 

Սրտանց մաղթում ենք, որ այս տագնապը գտնի իր շուտափույթ լուծումը եւ բոլորս վերադառնանք մեր բնականոն կյանքին»:

 

«Մարմարա»-ի խմբագիրը հայ գրող եւ հրապարակախոս Ռոպեր Հատեճյանն է, արտոնատերը` նրա ընտանիքը: «Մարմարա»-ն լույս է տեսնում Ստամբուլում` 1940 թվականից:

 

Նյութի աղբյուր` NEWS.am

 
Կարճ հասցե: javakhq.info/u/8852.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :