«115 վարակվածներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. 38-ից բարձր ջերմություն ունի ընդամենը 5 հոգի». Արսեն Թորոսյան

«115 վարակվածներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. 38-ից բարձր ջերմություն ունի ընդամենը 5 հոգի». Արսեն Թորոսյան

Ունենք կորոնավիրուսով վարակման 115 հաստատված դեպք. բոլորի վիճակը բավարար է: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

 

«Նրանցից 38 աստիճան ջերմությունից բարձր ջերմություն ունի ընդամենը 5 հոգի: 39-ից բարձր ջերմություն ունեցող չունենք: 37-ից բարձր ջերմություն ունենք 34 հոգի:

 

60-ից բարձր տարիքի անձինք 13-ն են, որոնցից ոչ մեկի ջերմությունը այս բարձրերի մեջ չի մտնում: Կարող եմ ասել, որ որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց նա:

 

Ինչ վերաբերում է աշխարհում տիրող իրավիճակին, նա նշեց. «Չինաստանում օջախները կարողացել են մարել, երեկ Չինաստանում նույնիսկ մեկ նոր դեպք չի արձանագրվել: Սակայն բռնկումներն ինտենսիվ շարունակվում են Եվրոպայում, արդեն 10 հազարի է հասնում,  մահերի թիվը մոտենում է 3 հազարի: Ցավալի է, բայց մահացողների մեծ մասը մեծ տարիքի անձինք են: Համաճաճակը բավականին լայն թափով ամբողջ աշխարհում տարածվում է»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8847.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :