ՏԿԵ նախարարությունն առաջարկում է դիմումները, բողոքներն ու առաջարկություններն ուղարկել էլեկտրոնային եղանակով

ՏԿԵ նախարարությունն առաջարկում է դիմումները, բողոքներն ու առաջարկություններն ուղարկել էլեկտրոնային եղանակով

Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված`  ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն  առժամանակ կասեցնում է քաղաքացիների ընդունելությունները:

 

«Մինչեւ իրավիճակի կարգավորումը դադարեցվում է նաեւ թղթային տարբերակով դիմումների, գրությունների եւ առաջարկությունների ընդունումը:

 

Խնդրում ենք ձեր դիմումները, բողոքներն ու առաջարկություններն  ուղարկել պաշտոնական էլ․ փոստի՝ [email protected] կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի՝ https://e-request.am/hy/ միջոցով:

 

Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին՝ ժամը 9։00-18։00-ը, զանգահարել նախարարությունում գործող Թեժ գծի հեռախոսահամարին՝ 010 511 379»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8831.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :