Մենք թերացել ենք, ոչ մի բան չենք արել՝ օնլայն վիճակախաղերի վրա արգելք դնելու համար և հիմա կորոնավիրուսով պայմանավորված՝ դրանցով զբաղվողների թիվը կտրուկ աճել է. Հայկ Սարգսյան

Մենք թերացել ենք, ոչ մի բան չենք արել՝ օնլայն վիճակախաղերի վրա արգելք դնելու համար և հիմա կորոնավիրուսով պայմանավորված՝ դրանցով զբաղվողների թիվը կտրուկ աճել է. Հայկ Սարգսյան

Հիմա ունենք մի իրավիճակ, երբ ժողովուրդը, կորոնավիրուսով պայմանավորված, պարտադրված տանն է մնում, և սրա հետևանքով օնլայն վիճակախաղերով զբաղվողների թիվը կտրուկ աճել է: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

 

«Երբ մենք վիճակախաղերի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն ունեինք, որով ՀՀ-ում պետք է սահմափակեինք բուքմեյքերական գրասենյակների կողմից վիճակախաղերի իրականացումը, ես ասում էի, որ քաղաքացիների 80 տոկոսը վիճակախաղերով զբաղվում է օնլայն տիրույթում, ոչ թե՝ գրասենյակներում: Մենք որոշեցինք սպասել, հարցը մեկ տարվա ընթացքում քննարկել: Մենք, ես էլ՝ իմ հերթին, թերացել ենք, որ արգելքներ չենք դրել, երբ անցած տարի ոգևորված ասում էինք՝ փակենք գրասենյակները, օնլայնով էլ կզբաղվենք՝ միջազգային փորձն ուսումնասիրելուց հետո: Ոչ մի բան էլ չենք արել»,-ասաց պատգամավորը:

 

Տնտեսական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն արձագանքեց, թե ինքնաքննադատական մոտեցումը իր վրա էլ է վերցնում՝ որոշ տեղերում դանդաղել են: «Բուքմեյքերական կետերի կողմից վիճակախաղերի իրականացման ժամկետը նոյեմբերին էր, պետք է փորձենք մինչ ժամկետի ավարտը լուծումները տալ, բայց ոչ մեկը չէր սպասում, որ մարդիկ այս վիրուսի պատճառով ստիպված տանը պիտի նստեն ու ուրիշ՝ ավելի հետաքրքիր բան չգտնելով՝ օնլայն խաղեր խաղան»,-ասաց նա:

 

 

Հիշեցնենք՝ «Վիճակախաղերի մասին» օրենքով նոյեմբերի 1-ից ՀՀ տարածքում բուքմեյքերական գրասենյակներ առկա են լինելու հետևյալ տրամաբանությամբ՝ ամեն կազմակերպությունից յուրաքանչյուր մարզկենտրոնում, ինչպես նաև Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանում կլինեն մեկական բուքմեյքերական գրասենյակներ:

Նյութի աղբյուր`ԹԵՐԹ․am

Կարճ հասցե: javakhq.info/u/8792.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :