Ըմբռնումով մոտենալ ժամկետային զինծառայողներին արձակուրդ չտրամադրելու որոշմանը. Արտակ Դավթյանի ուղերձը

Ըմբռնումով մոտենալ ժամկետային զինծառայողներին արձակուրդ չտրամադրելու որոշմանը. Արտակ Դավթյանի ուղերձը

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանն ուղերձ է հղել պարտադիր ժամկետային զինծառայողների ծնողներին, հարազատներին:

 

Ուղերձը ներկայացնում ենք ամբողջությամբ.

 

«Սիրելի´ հայրենակիցներ, նոր տեսակի կորոնովիրուսային վարակն օրեցօր ընդլայնում է իր սահմանները` ներառելով նաեւ Հայաստանի Հանրապետությունը: Կանգնած լինելով կորոնավիրուսային վարակի լրջագույն մարտահրավերի առաջ՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները երկրում հաստատեցին արտակարգ դրություն` համազգային եւ միասնական ջանքերով պայքարելու եւ կանխելու վարակի լայնածավալ տարածումը, զարգացումն ու դրա բացասական հետեւանքները երկրի տնտեսության վրա:

 

ՀՀ ԶՈՒ ղեկավարության համար զինծառայողը բարձրագույն արժեք է, եւ հնարավոր ամեն ինչ արվում է նրան առողջական խնդիրներից զերծ պահելու համար:

 

Ստեղծված իրավիճակում ՀՀ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով դիմում եմ ձեզ.

 

1.            Անհարկի չմիջամտել համա¬ճա¬րակի դեմ զինված ուժերի հրամանատարության, առողջապահության նախարարու¬թյան եւ այլ պետական կառույցների հետ համատեղ լայնածավալ ու բազմապիսի աշխատանքներին ու կանխարգելիչ միջոցա¬ռումներին,

 

2.            Գիտակցված եւ ըմբռնումով մոտենալ ժամկետային պարտադիր զինծառայողներին արձակուրդ չտրամադրելու որոշմանը. այս քայլը միտված է վերջիններիս շփումը հնարավոր վա¬րակակիր քաղաքացիների հետ բացառելուն,

 

3.            Խուսափել զինծառայողներին սնունդ, հիգիենայի պարագաներ եւ այլ միջոցներ ուղարկելուց:

 

4.            Հեռախոսային զրույցների ժամանակ վարակի տարածման կամ հարազատների, բարեկամների, ծանոթների` վարակված լինելու մասին տեղեկատվություն չհայտնել` զինծառայողների մոտ տագնապային տրամադրություն չստեղծելու համար:

 

Ցուցաբերելով առավելագույն զգուշություն եւ զսպվածություն` հնարավորություն կընձեռեք ձեր զավակներին անշեղորեն կատարել իրենց պարտականությունները:

 

Համոզված ու լիահույս եմ, որ մեր համատեղ եւ փոխըմբռնված աշխատանքի շնորհիվ հաղթահարելու ենք նաեւ այս մարտահրավերը:

 

Առողջություն եմ մաղթում բոլորիս»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8786.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :