«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացածը 49 տարեկան է. Փաշինյանը մանրամասներ է հայտնել

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացածը 49 տարեկան է. Փաշինյանը մանրամասներ է հայտնել

Սիրելի հայրենակիցներ, մարտի 17-ին «Արմենիա» բ/կ-ից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբարարություն ախտորոշմամբ 49-ամյա պացիենտ, ում մոտ, բնականաբար, կասկածվել է նաեւ կորոնավիրուսային հիվանդություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Կատարվել է նմուշառում եւ արդյունքը եղել է բացասական, այսինքն՝ հերքվել է կորոնավիրուսի առկայությունը պացիենտի օրգանիզմում:

 

Միաժամանակ, իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման բոլոր միջոցառումները, ներգրավվել է լրացուցիչ բրիգադ, բայց ցավոք, քաղաքացու կյանքը չի հաջողվել փրկել:

 

Հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ վիճակը, հարկ եմ համարում հատուկ արձանագրել, որ քաղաքացու մահը որեւէ կապ չունի կորոնավիրուսի հետ»,-նշել է նա:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8772.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :