Գործարարներն աջակցում են հայրենիքին. սպասվում են նոր նախաձեռնություններ

Գործարարներն աջակցում են հայրենիքին. սպասվում են նոր նախաձեռնություններ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, թե՛ ՀՀ-ում ձեռնարկատիրությամբ զբաղվող գործարարները, թե՛ արտասահմանում, մասնավորաբար ՌԴ-ում բիզնես գործունեություն ծավալող մի քանի լուրջ անհատներ իրենց պատրաստակամությունն են հայտնել ստեղծված առկա վիճակում մեր պետությանն աջակցելու։

 

Մենք տեղեկություն ունենք, որ նրանք պատրաստվում են ոչ միայն գումարային աջակցության տեսքով սատարել երկրին, այլև համապատասխան առաջին անհրաժեշտության ապրանքներով և բժշկական միջոցներով, եթե դրա անհրաժեշտությունը պետությունն ունենա։

 

Ի դեպ, նախօրեին արդեն հայտնի դարձավ, որ մի քանի գործարարներ արդեն առաջին քայլն են արել: 

 

Այս օրերին, մեր տեղեկություններով, սպասվում են նոր նախաձեռնություններ: Հնարավոր է՝ դրանց մի մասը պարզապես չհրապարակայնացվի, հենց գործարարների ցանկությամբ, ցուցադրականությունից զերծ մնալու համար»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8728.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :