Հիվանդների վիճակը բավարար է, ընդհանուր մթնոլորտը հաղթահարելու և ապաքինվելու ոգով լի

Հիվանդների վիճակը բավարար է, ընդհանուր մթնոլորտը հաղթահարելու և ապաքինվելու ոգով լի

«Նորք» ինֆեկցիոն «կլինիկական հիվանդանոցի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ կորոնավիրուսով հիվանդների վիճակը բավարար է: Բուժանձնակազմը նաև շնորհականություն է հայտնում քաղաքացիներին իրենց սատարելու ու օգնության առաջարկների համար:

 

«Հերթական ծանր աշխատանքային օրվա ավարտը Հայաստանի ՄԻԱԿ բուժհաստատությունում`«Նորք» ԻԿՀ, որը զբաղվում է կորոնավիրուսով հիվանդների ստացիոնար բուժմամբ։

 

Հիվանդների վիճակը բավարար, ընդհանուր մթնոլորտը հաղթահարելու և ապաքինվելու ոգով լի: Շնորհակալություն ողջ բուժանձնակազմին պրոֆեսիոնալ և սրտացավ աշխատանքի համար։

 

Շնորհակալություն Ձեզ, հարգելի քաղաքացիներ մեզ սատարելու և օգնության առաջարկների համար: Պատրաստ ենք ծառայել և ծառայում ենք Ձեր համար»:

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8724.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :