«Թեղուտ»-ի աշխատակիցները հարկադիր պարապուրդի են մատնվել. Գործարարը թողել հեռացել է

«Թեղուտ»-ի աշխատակիցները հարկադիր պարապուրդի են մատնվել. Գործարարը թողել հեռացել է

«Իրատես» թերթը գրում է. ««Թեղուտ» ՓԲԸ-ն տասն օրից ավելի չի աշխատում։ Թե՛ հանքավայրի, թե՛ ֆաբրիկայի աշխատակիցները հարկադիր պարապուրդի են մատնվել, ու դեռ հստակ էլ չէ, թե երբ նորից աշխատանքի կգնան։

 

«Իրատեսի» զրուցակիցը փոխանցեց, որ հանքի կառավարումը ստանձնած գործարար Նորիկ Պետրոսյանն օրեր առաջ ժողով է արել գործարանի տարբեր ստորաբաժանումների ղեկավարների հետ ու դժգոհել նրանց աշխատանքից։ «Պետրոսյանը գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանի հետ սուր խոսակցություն է ունեցել, ինչից հետո նա թողել ու հեռացել է։ Դեռ հայտնի չէ, դիմում է գրել ու հեռացե՞լ, թե՞ ուղղակի նեղացել ու որոշել է որոշ ժամանակ աշխատանքի չգնալ»,- ասաց մեր զրուցակիցը։

 

«Իրատեսի» ունեցած տեղեկություններով՝ Պետրոսյանի դժգոհությունը կապված է Թեղուտի հանքավայրի պոչամբարի չլուծվող խնդրի հետ։ Նշենք, որ հանքի նախկին շահագործող «Վալլեքս» ընկերությունը շահագործումը դադարեցրել էր հենց պոչամբարի պատվարի խնդրի պատճառով, ինչը, ըստ մասնագետների, կարող է չդիմանալ մեծ ծավալներին ու փլուզվել։

 

Իսկ դա անդառնալի հետեւանքներ կբերի։

 

«Պոչանքները կավային հիմք ունեն, ինչը դժվարացնում է ջրի զտումն ու գոլորշացումը։ Հետեւաբար պոչամբարում նախատեսվածից շատ ավելի մեծ ծավալով է պոչանք մնում։ Այսպես ասած պոչամբարը «ծանրանում է։ Դեռեւս հստակ չէ՝ երբ նորից կսկսի աշխատել ֆաբրիկան, բայց մարդիկ արդեն խուճապի են մատնվել։ Ասում են՝ երկրորդ անգամ գործազուրկ դարձան։ Չգիտեն՝ ում հավատան, ում՝ ոչ»,- նշեց մեր զրուցակիցը»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8655.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :