Արկանզասում ծխականները լիզել են եկեղեցու հատակը՝ ապացուցելու համար, որ կորոնավիրուսը «խաբեություն է»

Արկանզասում ծխականները լիզել են եկեղեցու հատակը՝ ապացուցելու համար, որ կորոնավիրուսը «խաբեություն է»

Արկանզասում ծխականները լիզել են եկեղեցու հատակը՝ ապացուցելու համար, որ կորոնավիրուսը  «խաբեություն է», հաղորդում է Americaru-ն:

 

Արկանզասի բապտիստական եկեղեցու համայնքի ղեկավար Ջոշ Քինգը մտահոգություն է հայտնել կորոնավիրուսի շուրջ արձագանքի առիթով: Նա նշել է, որ իր եկեղեցու անդամները կարծում են, որ դա «խաբեություն է, որը քարոզում են լիբերալները»:  

 

Նա հայտնել է, որ ծխականները պատրաստ են դիմել ամեն քայլի, որպեսզի ապացուցեն, որ այդ վիրուսից պետք չէ վախենալ: «Քահանաներից մեկն ասել է, որ իր եկեղեցու կեսը լիզել է հատակը, որպեզի ապացուցի, որ վիրուս չկա»,- ասել է նա:

 

Քինգը, ում եկեղեցին ընդունում է շաբաթական 1100 հավատացյալի, որոշել է ստանդարտ պատարագներ անցկացնել զգուշության որոշ հավելյալ միջոցներով:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8652.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :