«Ինչպես և հաճախ լինում է, կարևոր ինֆորմացիոն առիթը կրկին բացահայտեց սոցիալական ցանցերի խմբերին: Covid-19-ը բացառություն չդարձավ». Նիկոլայ Պետրոսյան

«Ինչպես և հաճախ լինում է, կարևոր ինֆորմացիոն առիթը կրկին բացահայտեց սոցիալական ցանցերի խմբերին: Covid-19-ը բացառություն չդարձավ». Նիկոլայ Պետրոսյան

Ռուսաստանում հայտնի սպորտային մենեջեր, մեկնաբան, նախկինում՝ ՌԴ թիվ 1 մարզական մեդիայի՝ championat.com-ի նորությունների ծառայության գլխավոր խմբագիր, Adidas-ի ԱՊՀ արտաքին կոմունիկացիաների տնօրեն, իսկ 2016-2018թթ.՝ bwin Russia միջազգային բուքմեյքերական ընկերության մարքեթինգի տնօրեն, ներկայումս՝ Mail.Ru Group ընկերության կազմի մեջ մտնող կիբերսպորտային ESforce Holding-ի մեդիա տնօրենի պաշտոնը զբաղեցնող Նիկոլայ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 

«Ահա որոշ հիմնական խմբեր`

 

Փորձագետներ`

 

Որոշակի մասնագիտացում չունեցող մարդիկ այժմ համատեղում են ֆոնդային արժեթղթերի և վարակաբանական փորձագետների դերերը: Ամենից հաճախ նրանք իրենց անառրկելի կարծիքն են դակում «սովորական գրիպպից ավելի շատ մարդ է մահանում» շրջանակում` դրան հավելելով համաշխարհային շուկաների ապագայի կամ պանդեմիայի հանդարտման ժամանակահատվածների կանխատեսումները:

 

•Ես կերազեի նույնքան խելացի ու գիտակ լինել, որքան դուք:

 

Մաթեմատիկոսներ`

 

Նրնք կազմում են մոդելներ, դատում են էքսպոնենտի մասին ու որպես հաղթաթուղթ` կիրառում են այլ գիտական տերմիններ:

 

•Ամենայն հավանականությամբ դուք ճիշտ եք, բայց չափազանց խելացի եք մեզ նման գորշ զանգվածների համար:

 

Մաթեմատիկոսների քննադատներ`

 

Այս մարդիկ շատ ավելի բարդ մոդելների վրա են բացատրում, ասում, որ նրանք սխալվում են իրենց եզրակացությունների մեջ, և կորոնավիրուսը այդպիսի մասշտաբներով չի ծավալվի:

 

•Դուք հանճարեղ եք, և դրա համար էլ ես լուռ ինքնամեկուսացվում եմ` նույնիսկ չհամարձակվելով ձեզ ընկերության հայտ ներկայացնել:

 

Վատատեսներ`

 

Մարդկանց այս տեսակին չի տպավորում կորոնավիրուսի վերաբերյալ վիճակագրությունը: 160 000 վարակվածներ, 6000 մահ: «Մի ծիծաղեցրեք. Միթե սա պանդեմիա է»,-քմծիծաղ են տալիս նրանք:

 

•Կներեք, որ բավականաչափ մասշտաբային չեն թվերը, բայց ամեն ինչ ձեր ձեռքերում է, եթե դուք դրանք չլավանաք:

 

Վատատեսներ-2`

 

Նույնպես վիճակագրության սիրահարներ են, որոնք ՃՏՊ-ներից, օնկոլոգիայից, ընտանեկան բռնությունից կամ կարիճների խայթոցից մահացության ցուցանիշներ են բերում` ցույց տալու համար «կորոնավիրուսային ինֆեկցիայի անլրջությունը»:

 

•Խոնարհվում եմ ձեր վերլուծական ունակությունների առջև:

 

Ցինիկներ` Սրանք «կորոնավիրուսով հիվանդանում են միայն չինացիները», «դա միայն Եվրոպայում է», «դրանից մեռնում են միայն ծերեըը» թեզերի հեղինակներն ու տարածողներն են:

 

•Ես ամաչում եմ ձեր փոխարեն, բայց չեմ համարձակվում առարկել:

 

Կոնսպիրոլոգներ`

 

Երկար գրառումների հեղինակներն են այն մասին, որ սովորական ինֆեկցիան օգտագործում են ստվերային խաղացողները, որոնք միլիարդներ են վաստակում բորսաներում խուճապային տրամադրությունների ֆոնի վրա: Այս խումբն անգիր հիշում է բոլոր «սև հինգշաբթիները» և շաբաթվա մյուս «սև» օրերը, գիտի բոլոր անդրկուլիսյան խաղերի մասին և հաշվարկում է նախագահների ու միլիարդատերեի գործողությունները մի քանի քայլ առաջ:

 

•Խոնարհվում եմ ձեր առջև: Մենք արժանի չենք ձեր տեքստերը կարդալու արտոնություն ունենալուն, դե իսկ դրանք հասկանալուց առհասարակ զուրկ ենք:

 

Պրագմատիկներ`

 

Ծայրահեղորեն տրամադրված լսարան է, մարդիկ, ովքեր պատրաստ են ծաղրել ու պիտակավորել վախեցողներին: «Այո, ձեռքերը լվանալ պետք է, բայց վերջ տվեք հիստերիային ու շարունակեք ձեր բնականոն կյանքը»,-ասում են նրանք:

 

•Ինձ նման «փոքրոգի» խուճապահարի համար ամոթ է նայել ձեր խիզախ աչքերի մեջ:

 

Ի՞նչ է մնում անել մեզ` հասարակ մահկանացուներիս, ընտանիքի հայրերիս, թոշակառուների որդիներիս, նախագծերի իրականացման ու դրանց վրա աշխատող մարդկանց համար պատասխանատուներիս:

 

Մնում է պահպանել ինքնատիրապետումը, լավատեսությունն ու առողջ դատողությունը, որպեսզի ուժերի ներածին չափով թույլ չտան ինֆեկցիայի տարածումը»:

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8632.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :