Աշխարհում կորոնավիրուսով վարակված 77 հազարից ավելի մարդ ապաքինվել է

Աշխարհում կորոնավիրուսով վարակված 77 հազարից ավելի մարդ ապաքինվել է

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը, վերջին տվյալների համաձայն, կազմում է 169 հազար 610՝ ընդգրկելով 150-ից ավելի երկրներ: Worldometers.info պարբերաբար թարմացվող կայքը տեղեկացնում է, որ մահացածների թիվը կազմում է 6 հազար 518, իսկ ապաքինվածներինը՝ 77 հազար 776:

 

Վարակվածների գերակշիռ թվով առաջին տեղում Չինաստանն է: Այնտեղ կորոնավիրուսի վարակման 80 հազար 860 դեպք է գրանցվել: Երկրորդ տեղում Իտալիան է, այստեղ վարակվածների թիվը 24 հազար 747 է: Երրորդ տեղում Իրանն է՝ 13 հազար 938 դեպքով: Մահացածների թվով նույնպես առաջին երեք տեղում այս երկրների համամասնությունն է:

 

Կորոնավիրուսով վարակվածների թվով առաջին  տասնյակ երկրների ցանկում են նաև Հարավային Կորեան, Իսպանիան, Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Շվեյցաիրան, Մեծ Բրիտանիան և այլն:

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8546.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :