Իսպանացի բժիշկները նշել են վիրուսներից օրգանիզմը պաշտպանող մթերքները

Իսպանացի բժիշկները նշել են վիրուսներից օրգանիզմը պաշտպանող մթերքները

Իսպանացի բժիշկները թվարկել են այն մթերքները, որոնք կարող են օգնել իմունային համակարգի աշխատանքին: Այդ մասին գրել է La Vanguardia թերթը։

 

Ցանկը գլխավորել է սխտորը, որը համարվում է բնական հակամանրէական, հակավիրուսային եւ հակասնկային միջոց: Դրան հաջորդում են նուշը, որը հարուստ է E վիտամինով, եւ հապալասը, որը պաշտպանում է շնչուղիները: Բժիշկները նաեւ խորհուրդ են տալիս սննդաբաժնում ներառել հավի կամ հնդկահավի արգանակ, որն արգելակում է մրսածության ժամանակ լորձի առաջացմանը, բետա-կարոտինով հարուստ քաղցր կարտոֆիլ եւ վիտամիններ, միներալներ եւ հակաօքսիդիչներ եւ բջջանյութ պարունակող բրոկոլի:

 

Ցանկում տեղ են գտել նաեւ սնկերը, մուգ շոկոլադը, ցիտրուսեղենը, նուռը, կիվին, պապայան, սպանախը, ցորենի ծիլը, կակղամորթները եւ ոստրեները:

 

Համեմունքների թվում իմունիտետի ամրապնդման համար առավել օգտակար են կոճապղպեղը եւ քրքումը, ըմպելիքների մեջ՝ կանաչ թեյը եւ կեֆիրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8399.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :