Հայաստանում մինչ այսօր իրականացվել է կորոնավիրուսի 262 հետազոտություն

Հայաստանում մինչ այսօր իրականացվել է կորոնավիրուսի 262 հետազոտություն

ՀՀ առողջապահության նախարարությունը մինչև օրս իրականացրել է 262 հետազոտություն, որից 4-ը եղել են դրական արդյունքով:

 

Այս մասին տեղեկանում ենք գերատեսչության «Ֆեյսբուք»-ի էջում տեղադրված հայտարարությունից:

 

«Բոլոր պացիենտները հոսպիտալացված են և գտնվում են ինֆեկցիոն հիվանդանոցում: Դեպքերից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ը` մարտի 11-ին: Այս պահի դրությամբ 10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, որտեղ արդեն մեկուսացված էին ևս 31 հոգի։ Ընթացքի մեջ են նրանց հետ սերտ շփումներ ունեցած անձանց մեկուսացման աշխատանքները»,- նշված է հայտարարության մեջ:

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8366.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :