Երկրաշարժ Իրան-Թուրքիա սահմանային գոտում. ցնցումները զգացել են նաև ՀՀ Սյունիքի մարզում

Երկրաշարժ Իրան-Թուրքիա սահմանային գոտում. ցնցումները զգացել են նաև ՀՀ Սյունիքի մարզում

Մարտի 6-ին, տեղական ժամանակով ժամը 18:19-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 14:19-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․360 և արևելյան երկայնության 44.520 աշխարհագրական կոորդինատներով Իրան-Թուրքիա սահմանային գոտի՝ Սալմաս քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4․5 մագնիտուդով երկրաշարժ:

 

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

 

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում 2-3 բալ ուժգնությամբ:

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8116.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :