Ոչ թե կորոնավիրուսը, այլ պոլիէթիլենային տոպրակն է աշխարհի համար վտանգ ներկայացնում. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար

Ոչ թե կորոնավիրուսը, այլ պոլիէթիլենային տոպրակն է աշխարհի համար վտանգ ներկայացնում. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար

Ոչ թե կորոնավիրուսը, այլ պոլիէթիլենային տոպրակն է վտանգ հանդիսանում ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ աշխարհի համար: Այս մասին մարտի 6-ին տարածքային զարգացման փորձնական դրամաշնորհային սխեմաների արդյունքների ներկայացման շրջանակներում իր ելույթի ժամանակ ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

 

«Ուստի մենք կարեւոր ենք համարում կենսաքայքայման ենթակա բազմանգամյա օգտագործման տոպրակներին անցնելու Հայաստանի Կառավարության որոշումը»,- նշեց նա:

 

Բացի այդ, ըստ նրա, կարևոր նշանակություն ունի Կապանում կոշտ թափոնների վերամշակման ստարտափ-գործարանի գործունեությունը, ինչպես նաեւ` շատ ոլորտներում «կանաչ տեխնոլոգիաների» առավելագույն օգտագործման ձգտումը:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8061.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :