Ստորների կողմից ձեռնարկված եւս մեկ քայլ է. Մհեր Ենոքյանի բանտային ռեժիմի փոփոխության մասին խոսել է Ելենա Աղաջանովան

Ստորների կողմից ձեռնարկված եւս մեկ քայլ է. Մհեր Ենոքյանի բանտային ռեժիմի փոփոխության մասին խոսել է Ելենա Աղաջանովան

Նայեցի Նարեկ Մալյանի լայվը եւ տեղեկացա, որ մարդասպան մհեր ենոքյանի բանտային ռեժիմը փոխարինել են՝ փակից կիսափակին, արդարադատության նախարարի հրամանով. սա ստորերի կողմից ձեռնարկված եւս մեկ քայլ մարդասպանին ազատություն պարգեւելու գործում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մհեր Ենոքյանի կողմից սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան։

 

Նա, մասնավորապես, գրել է.

 

«Հարգելի հարազատներ եւ ընկերներ,

 

Նայեցի Նարեկ Մալյանի լայվը եւ տեղեկացա, որ մարդասպան մհեր ենոքյանի բանտային ռեժիմը փոխարինել են՝ փակից կիսափակին, արդարադատության նախարարի հրամանով։ Անկեղծ ասած մինչեւ վերջ չհասկանալով իրավաբանորեն թե դա ինչ է նշանակում, միեւնույն է պարզ է, որ ստոր ոչնչության «մարդ» անունով մհերի հանդեպ կիրառվել է կարգավիճակի փոփոխություն դեպի մեղմացում։ Սա թույլ է տալիս մտածել, որ մարդասպանի կինը շարունակում է ավելի մեծ եռանդով իր երկարամյա գործունեությունը՝ ցանկացած գնով իր ամուսնու համար ազատություն ստանալու նպատակով։ Դեռեւս մեկ տարի առաջ, մեր ընտանիքը ունեցավ խորը հոգեբանական ապրումներ, որը մարդասպանի ու իր կնոջ նման մարդիկ շարունակում են թեժացնել՝ պատճառելով մեզ մեծ ցավ եւ նորից ու նորից ստիպում են անցնել այդ ամենի միջով։ Նման իրավիճակը արդեն անտանելի է դառնում, եւ բացի նրանից, որ կորցրել ենք որդի, եղբայր, ընկեր կրկին ու կրկին մենք հրապարակայնորոն անցնում ենք այդ ամենի միջով։ Պարոն Մալյանի բոլոր ասածներին չվստահելու հիմքեր չունեմ, քանի որ մինչ այժմ իր կողմից ներկայացված բոլոր տեղեկությունները ոչ միայն որեւէ կերպ չեն հերքվել, այլ նաեւ հաստատվել են։

 

Փորձում եմ հասկանալ, թե ին՞չ ծրագիր է իրականացվում եւ ինչ՞ նպատակով: Դաժան մարդասպաններին հանենք բանտերից դուրս , իսկ կրթված, գրագետ, աշխատող եւ հարկ վճարող մասնագետները թող հեռանան այս երկրից: Այդ ամենը միայն կթուլացնի Հայաստանի Հանրապետությունը:

 

Սա գրում եմ, որ բոլորդ տեղյակ լինեք, թե ինչ է կատարվում:Համարում եմ սա ստորերի կողմից ձեռնարկված եւս մեկ քայլ մարդասպանին ազատություն պարգեւելու գործում»։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8050.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :