ՀՀ զինված ուժերի զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ. Հակառակորդը՝ կորուստներ տալով, հետ է շպրտվել

ՀՀ զինված ուժերի զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ. Հակառակորդը՝ կորուստներ տալով, հետ է շպրտվել

Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ:

 

Այաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ելման դիրք, թողնելով զինամթերք եւ ականորսիչ սարք: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների արդյունքում թեթեւ վիրավորում է ստացել մեկ զինծառայող, դեպքի մանրամասները ճշտվում են:

 

Գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ տվյալ դիվերսիոն ներթափանցման համար, որն իրականացվել է համապատասխան պատրաստություն անցած անձնակազմի կողմից, հակառակորդն իրականացրել է նախապատրաստական լուրջ աշխատանքներ: Հատկանշական է, որ ականադաշտերում անցումներ բացելու համար օգտագործվել է գերմանական արտադրության ականորսիչ:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8038.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :