Պետք չէ անտեսել իրենց ձայն տված քաղաքացիներին․ ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցները պահանջում են հանդիպում վարչապետի հետ

Պետք չէ անտեսել իրենց ձայն տված քաղաքացիներին․ ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցները պահանջում են հանդիպում վարչապետի հետ

ՁԻԱՀ–ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցները ցանկանում են հանդիպել վարչապետին։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ  հայտնեցին աշխատակիցները, որոնք վերջին օրերին մասնակցում են կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հետ միավորելու որոշման դեմ բողոքի ակցիաներին։

 

«Ի՞նչպես կարող է հնարավոր չլինել հանդիպել վարչապետին։ Վարչապետը կարող է ինքնուրույն դուրս գալ փողոց և հանդիպել քաղաքացիների հետ։ Մենք այս քանի օրը տեսանք, որ նա դա արել է։ Մենք էլ ենք քաղաքացի։ Վարչապետին հետաքրքրի չԷ՞, թե ինչու այսքան աշխատակիցներ որոշեցին աշխատանքից ազատման դիմում գրել։ Տասնյակ տարիներ պարտաճանաչ աշխատել ենք առանց որևԷ խնդիր առաջացնելու։ Բերել ենք երկիր բազմաթիվ ծրագրեր, զարգացրել ենք ոլորտը, ստեղծել ենք համակարգ, որի վրա պետությունը գրեթե գումար չի ծախսել։ Այդ ծրագրերը և ֆինանսները բերելը ինտելեկտուալ  ջանքեր են պահանջել, և ամբողջը արվել է մեր բնակչության համար։ Այն երեք րոպեն, որ նա տրամադրում է դեղատանը, կարող է տրամադրել մեզ և իմանալ ինչ է պատահել »,- ասաց աշխատակիցներից մեկը։

 

Աշխատակիցներից մյուսը նշեց, որ իրենք այն մարդիկ են, որոնք մասնակցել են ընտրություններին և պետք չէ անտեսել իրենց ձայն տված քաղաքացիներին։

 

Նրանց խոսքով՝ եթե կառավարությունը խոսում է ժողովրդավարական  սկզբունքների մասին, ապա պետք է հաշվի առնի իրենց հիմնարկության աշխատակիցների 80 տոկոսի բարձրացրած ձայնը։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8011.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :