Որոշ դեպքերում միեւնույն անձը ընտրական հանձնաժողովներում նշանակվել է եւ «ՈՉ»-ի եւ «Այո»-ի կողմից. «Անկած Դիտորդ»

Որոշ դեպքերում միեւնույն անձը ընտրական հանձնաժողովներում նշանակվել է եւ «ՈՉ»-ի եւ «Այո»-ի կողմից. «Անկած Դիտորդ»

Որոշ դեպքերում միեւնույն անձը ընտրական հանձնաժողովներում նշանակվել է եւ «ՈՉ»-ի եւ «Այո»-ի կողմից: Այս մասին հայտարարություն է տարածել «Անկախ դիտորդ» դաշինքը:

 

Հայտարարությունում ասվում է.

 

««Անկախ դիտորդ» դաշինքը ապրիլի 5-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դիտորդական առաքելությունն իրականացնելու է հետեւյալ կազմով.

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ,

 

«ՄԻՏՔ» կրթական-երիտասարդական նախաձեռնություն,

 

«Ուղղակի ժողովրդավարություն» հասարակական կազմակերպություն,

 

Մարդու իրավունքների եզդիական կենտրոն,

 

Հասարակագիտական հետազոտությունների առաջատար խումբ,

 

«Ձեղնահարկ» վերլուծական-հետազոտական կենտրոն,

 

«Ռեստարտ Գյումրի» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնություն

 

Այս կազմակերպություններից դուրս «Անկախ դիտորդ» դաշինքը բաց է համագործակցության համար այլ հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, քաղաքացիական խմբերի եւ անհատների հետ, որոնք առաջնահերթ կարեւորում են ընտրողների ազատ կամարտահայտման իրավունքը եւ չեն հանդուրժում ընտրական գործընթացները վտանգող որեւէ անհարկի միջամտություն կամ չարաշահում։

 

Դաշինքի համակարգող թիմը իր խորին երախտագիտությունն է հայտնում առաքելությունն իրականացնելու պատրաստակամություն հայտնած բոլոր կամավորներին։ Այնուամենայնիվ, հարկ ենք համարում նշել, որ Դաշինքին հաջողվել է առաքելությունն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ֆինանսավորում հայթհայթել։ Դիտորդների աշխատանքը եւ անհրաժեշտ  ծախսերը փոխհատուցվելու են, իսկ քարոզարշավի կանոնավոր երկարաժամկետ դիտորդությունը մեկնարկել է 2020 թ. մարտի 2-ից։

 

Գրանցվելու համար անցնել այս հղմամբ:

 

Դեռեւս մինչեւ Սահմանադրական հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների կազմի հաստատումը՝ «Անկախ դիտորդ» դաշինքը ստացել է ահազանգեր՝ հանձնաժողովների անդամների քննությունների ընթացքում «զուգահեռ քննություններ» անցկացնելու մասին, որոնց ընթացքում, ըստ ահազանգողների, վկայական էին ստանում տարածքային ընտրական հանձնաժողովների անդամներին  «ծանոթ» անձինք։

 

Այնուհետեւ տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվել ցանկացող որոշ անձինք ահազանգում էին, որ տարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկացել են, իբրեւ հանձնաժողովներն արդեն համալրված են, եւ ընդգրկվելու հնարավորություն չկա։ 

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված հանձնաժողովների ցանկում, սակայն, տեսնում ենք  թափուր 42 տեղերի մասին նշում եւ առնվազն 121 դեպք, երբ նույն անձը մեկից ավել անգամ է նշանակվել հանձնաժողովի կազմում։ Ընդ որում՝ որոշ դեպքերում միեւնույն անձը նշանակվել է եւ «ՈՉ»-ի եւ «Այո»-ի կողմից, կամ կողմերից մեկի եւ տարածքայի ընտրական հանձնաժողովի կողմից, կամ նույնիսկ միեւնույն կամ տարբեր տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տարբեր տեղամասերում։

 

Այս խնդիրը կարող է լինել տեխնիկական, սակայն կրկին գալիս է ապացուցելու, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների ձեւավորման հարցում պետք է լինի միասնական եւ անկողմնակալ մոտեցում՝ նախապատվություն տալով մշտական հանձնաժողովականների։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8009.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :