Ստուգումներից պարզվել է, որ բենզալցակայանների 60 տոկոսում մարդկանց խաբում են. Վարչապետը հանձնարարականներ տվեց

Ստուգումներից պարզվել է, որ բենզալցակայանների 60 տոկոսում մարդկանց խաբում են. Վարչապետը հանձնարարականներ տվեց

Երբ մարդը գնում է բենզալցակայան, ասում ՝ 5 լիտր բենզին տվեք. մենք երաշխավորո՞ւմ ենք, որ հեն 5 լիտր բենզին են տվել: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Դրա համար շուկայի վերահսկողության տեսչական մարմնին տվեցինք հանձնարարականներ: Դա պետության պարտականությունն է, որ եթե բենզալակայանին իրավունք եմ տվել, որ այդտեղ աշխատի, ուրեմն պետք է քաղաքացուն երաշխիք տամ, որ եթե 5 լիտր բենզին է գնում, ապա դա հենց 5 լիտր է, ոչ թե 4,9 լիտր: Այսօր մենք այդ երաշխիքը չենք կարողանում տալ: Նման խնդիր ունենք նաեւ գազի հետ կապված: Եթե չենք կարողացել այդ երախիքները տալ գազի, բենզինի դեպքում, ո՞վ է ասել, որ էլեկտրաէներգիան երաշխավորել ենք, հեռախոսը երաշխավորել ենք: Կամ որ խանութում 1 կգ պանիր են տալիս, դա 1 կիլոգրա՞մ է, թե 967 գրամ է»,-ընդգծեց Փաշինյանը:

 

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ օրեռնքի ուժի մեջ մտնելուց հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 29 բենզալցակայանում ստուգում է իրականացրել, որից 16-ի դեպքում՝ արձանագրվել է խախտում, իսկ դա 60 տոկոս է կազմում:

 

Վարչապետը նկատեց, որ չլինի այնպես, որ բենզալցակայանի համար ավելի ձեռնտու լինի տուգանվելը, քան օրինական աշխատելը. «Մարդը մեխանիզմի միջոցով միլիոններ է աշխատում, գնում ասում ենք` 15 հազար դրամ տուգանված ես, ասում է՝ շնորհակալություն: «Դա նշանակում է՝ մարդը 100 հազարավոր մարդկանց խաբել է, պետք է այնպիսի տուգանքներ դրվեն, որ այդ ընկերությունը կանգնի փակվելու խնդրի առջեւ»,-ասաց Փաշինյանը:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7983.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :