Կենսաբանական անվտանգության մակարդակը Հայաստանում շատ ցածր է. փորձագետ

Կենսաբանական անվտանգության մակարդակը Հայաստանում շատ ցածր է. փորձագետ

Հայաստանում կենսաբանական անվտանգության մակարդակը շատ ցածր է, ինչը, ի թիվս այլ բաների, կապված է դեպի երկիր եւ դրանից դուրս վայրի կենդանիների անվերահսկելի տեղաշարժման հետ: Այս մասին մարտի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Մեկ առողջություն» ՀԿ նախագահ Գրիգորի Գրիգորյանը:

 

Նրա խոսքով` վայրի կենդանիները վտանգի գոտում են եւ վիրուսների ու հիվանդությունների կրող են հանդիսանում: «Երբ մենք բարձրացնում ենք այս հարցերը պաշտոնյաների առջեւ, նրանք պարզապես պատասխանում են, որ այս կամ այն տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում` որեւէ հիմնավորում չներկայացնելով: Սա իսկական անփութություն է, որը կարող է հետեւանքներ ունենալ մարդկանց համար: Եթե մեր դիմումները պետական մարմիններին արդյունքներ չտան, մենք դիմելու ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- նշեց նա:

 

Անդրադառնալով Հայաստանում դելֆիններ պահելու խնդրին` փորձագետը պարզաբանեց, որ այդ ձկները, բացի մարդկանց համար վտանգավոր վիրուսների կրող լինելուց, կարող են նաեւ ագրեսիվ լինել եւ նույնիսկ մարդ սպանել զվարճանալու համար:

 

«Ակնհայտ է, որ դելֆինների մասով պետական մարմինների փաստաթղթերում հակասական տվյալներ կան ներմուծվող կենդանիների տեսակների վերաբերյալ, ինչը կամ տեխնիկական սխալի հետեւանք է կամ` պետական մարմինների ոչ կոմպետենտ աշխատանքի: Վերջին դեպքում իրավիճակը պահանջում է իրավապահների միջամտությունը: Փաստաթղթերի հետ կապված խնդիրներից բացի, Հայաստանում դելֆիններ պահելու անթույլատրելիությունը պայմանավորված է համապատասխան պայմանների բացակայությամբ»,- եզրափակեց Գրիգորի Գրիգորյանը:

 

Նյութի աղբյուր` NEWS.am 

 
Կարճ հասցե: javakhq.info/u/7777.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :