«Պահանջում ենք արդար դատավարություն». Ակցիա Հայաստանում ՌԴ դեսպանատան առջեւ

«Պահանջում ենք արդար դատավարություն». Ակցիա Հայաստանում ՌԴ դեսպանատան առջեւ

Հայաստանում ՌԴ դեսպանատան առեջեւ մի խումբ քաղաքացիներ պահանջում են արդար դատավարություն անցկացնել նախորդ տարի  հունիսին Մոսկվայի մարզում  Նիկիտա Բելյանկինի սպանության գործով:  Նշենք, որ այս գործով ազգությամբ 9 հայեր են մեղադրվում:

 

Գործով փաստաբաններից  Կարեն Ներսիսյանը դեպքից մանրամասներ ներկայացրեց լրագրողներին:

 

 «Դեպքը պատահել է անցած տարի  հունիսի 1-ին, ոչ հեռու Մոսկվայից: Կոնֆլիկտի ժամանակ  սպանվել է ռուս նախկին զինվորական եւ սպանության մեջ մեղադրում են    9 ՀՀ քաղաքացու: Հունիսի 1-ից առ այսօր հարազատները, ընկերները, բարեկամները  հույս ունեին, որ ի վերջո Ռուսաստանի քննչական մարմինները օրինական եզրակացության կգան, կտան ճիշտ իրավական գնահատական կատարվածին, որովհետեւ ճիշտ չէ դա անվանել սպանություն: Դեպքն այսպես է եղել` բնակելի շենքի տակ կա սրճարան-բար, որտեղ այդ օրը մարդաշատ է եղել, ֆուտբոլի եզրափակիչ խաղի պատճառով: Այդ օրը սրճարանում շատ այլազգիներ են եղել , այդ թվում հայեր եւ երկու հարբած ռուս մտել են սրճարան, դուրները չի եկել, որ սրճարանում շատ մարդիկ կան, այլազգիներ եւ սկսել են շատ ցինիկ կերպով սկսել են վիրավորել եւ այդ օրը իմ պաշտպանյալ Հրանտ Կարապետյանի ծննդյան օրն է եղել եւ ինքն էլ բնակվել է այդ շենքի 9-րդ հարկում, ծննդյան կապակցությամբ իր ընկերներն են հավաքված եղել, այդ թվում նրա բնակարանում է եղել նաեւ սրճարանի հայազգի Գուրգեն անունով վարձակալը:

 

Քանի որ կոնֆլիկտը սրճարանում արդեն դարձել էր անկառավարելի, սպասուհիները զանգահարել են վարձակալին, որ  իջնի ներքեւ եւ կարգուկանոն հաստատի: Գուրգենը իջել է, սկսել է համոզել, որ դուրս գան, դուրս է հանել, սրանք չեն հանգստացել, նորից մտել են սրճարան եւ քանի որ ծննդյան մասնակիցները որոշել էին սրճարանում տորթը կիսեին նրանք էլ են այնտեղ մտել ու տեսել են, որ սրճարանի վարձակալը վիճում է 2 ռուսների հետ եւ սկսում են միջամտել: Այդ ժամանակ մի ռուս է մտնում իր ընկերուհու հետ` Բելյանկինը, ով շատ կասկածելի անցյալ ուներ, կռվել է Դոնբասում, Սիրիայում:

 

Նա ատրճանակ է ունեցել, 3 անգամ կրակել է Հովիկ Հայրապետյանի վրա` պարանոցին, կրծքին եւ ոտքին, որից հետո երբ ատրճանակը ուղղել է ուրիշների վրա Հովիկը իր մոտ եղած դանակով 3 անգամ հարվածել է Բելյանկինին, ցավոք սրտի հարվածը մահացու է եղել»,- պատմեց նա:

 

Ներսիսյանը նշեց, որ այժմ նախաքննությունն ավարտված է սպանության համար մեղադրանք է առաջադրվել 5 հոգու  սպանության համար, իսկ 4 հոգու` խուլիգանության համար:

 

Ներսիսյանի խոսքով` քննչական խմբի ղեկավարը այժմ  դարձել է ՌԴ գլխավոր դատախազ եւ հնարավոր չէ, ինքն իրեն սխալ հանի եւ մենք առաջիկա սպասվող դատավարությունից լավ բան չեն սպասում:

 

«Ցավոք սրտի մենք բնակվում ենք մի երկրում, որտեղ դատավարության վիճակն ահավոր է  եւ մենք պետք է պահանջենք մեր բարեկամ պետությունից, որպեսզի պահպանի օրինականությունը»,- ասաց նա:

 

Փաստաբանները պնդում են, որ գործի բացահայտման համար անհրաժեշտ է գտնել հետախուզման մեջ գտնվող Հովիկ Հայրապետյանին եւ արդար քննություն իրականացնել:

 

Հիշեցնենք, որ քննության նախնական տվյալների համաձայն` հունիսի 1–ի երեկոյան Նիկիտա Բելյանկինը ընկերուհու հետ զբոսնելու ընթացքում տեսել է, որ «Բիր Հաուս» գարեջրատան մոտ երկու խումբ մարդիկ կռվում են իրար հետ, և որոշել է միջամտել։ Նիկիտան գազային ատրճանակից մի քանի նախազգուշական կրակոց է արձակել, բայց նրան հարվածել են դանակով։ Մահացու հարվածը եղել է սրտի հատվածում։

 

Ավելի վաղ գործի շրջանակում կալանավորվել էին ՌԴ քաղաքացիներ Սերգեյ Խոջոյանը և Սուրեն Մարկոսյանը, ՀՀ քաղաքացիներ Նարեկ Ստեփանյանն ու Սահակ Սահակյանը։ Առաջինը մեղադրվում է սպանության մեջ, մյուս երեքը` խուլիգանության։ Նրանցից ոչ մեկն իր մեղքը չի ընդունում։

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նախկին հատուկջոկատայինի մահը մեծ ողբերգություն է անվանել։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ հանցագործներն ազգություն չունեն, և այս գործը չպետք է ազդի հայ–ռուսական հարաբերությունների վրա։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7763.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :