Լուցկու միջազգային օր

Լուցկու միջազգային օր

Ամեն տարի մարտի 2-ին աշխարհում նշում են յուրօրիանակ տոներից մեկը՝ Լուցկու միջազգային օրը։ Ինչու է այս ամսաթիվն ընտրվել այդ տոնի համար՝ տարբեր կարծիքներ կան։ Սակայն մի բանում կարծիքները համընկնում են՝ լուցկին երկար տասնամյակների ընթացքում եղել է անփոխարինելի իրերից եւ մարդու կյանքի կարեւորագույն տարրերից մեկը։ Ի դեպ, այսօր էլ այն շարունակում է ոչ պակաս կարեւոր դեր խաղալ մեր առօրյա կենցաղում, որպես կրակ ստանալու հարմար եւ էժան միջոց։

 

Լուցկին վառվող նյութից (հիմնականում՝ փայտից) ձող է, որը ծայրին վառվող գլխիկ ունի եւ ծառայում է բաց կրակ ստանալու համար։ Լուցկին քսելով տուփին՝ մենք նույնիսկ չենք մտածում այդ պրակտիկ եւ զարմանալի հայտնագործության մասին։ Բայց չէ՞ որ կրակ ստանալը հին ժամանակներում բավական դժվար գործ էր։

 

Ժամանակակից լուցկու պատմությունը հետազոտողները վերագրում են 1805 թվականին, երբ ֆրանսիացի քիմիկոս Շապսելը ներկայացրց առաջին ինքնահրկիզվող լուցկիները։ Դրանք փայտիկներ էին՝ ծծմբային եւ բերտոլետյան աղի խառնուրդով գլխիկներով՝ ավելացրած կինովար, որը կարմիր էր ներկում վառվող մասը։ Արեւային եղանակին լուցկի վառել կարելի է նաեւ ապակու միջոցով, իսկ մյուս օրերին՝ մի կաթիլ ծծմբաթթվի միջոցով։ Այդպիսի լուցկիների առաջին գործարանը Վիեննայում գրանցվել է 1813թ․։ Այս առաջին լուցկիները անհավանական թանկ էին եւ, իհարկե, բավական վտանգավոր, քանի որ ծծմբային թթուն բոցավառվելիս կարող էր ցրվել եւ լուրջ քիմիական այրվածքներ պատճառել։ Այդ պատճառով լուցկու կատարելագործման աշխատանքները շարունակվում էին։

 

1847թ․ հայտնագործվեց ոչ թունավոր կարմիր ֆոսֆորը։ Գերմանացի քիմիկոս Բետխերը պատրաստեց լուցկու իր օրինակը, նա բերտոլետյան աղը խառնեց ծծմբի եւ սոսնձի հետ եւ դրա մեջ թաթախեց նախապես պարաֆինով պատված փայտիկները։ Իսկ այդ փայտիկը վառելու համար նա ստեղծեց հատուկ մակերեւույթ՝ թղթի վրա որոշակի քանակի կարմիր ֆոսֆոր քսեց։ Նոր լուցկիները հեշտությամբ այրվում եւ դեղին հավասար բոց էին տալիս։ Դրանք չէին ծխում, վատ հոտ չունեին։ Առաջին այդպիսի «անվտանգ լուցկիները» 1851 թվականին Շվեդիայում սկսեցին արտադրել Լունդստրեմ եղբայրները, այդ պատճառով երկար ժամանակ դրանք անվանում էին «շվեդական»։ 1855թ․ այդ լուցկիները ներկայացվեցին Փարիզի միջազգային ցուցահանդեսում եւ ոսկե մեդալ ստացան։ Այդ պահից լուցկին սկսեց իր հաղթական երթը աշխարհով մեկ, եւ որոշ կատարելագործումներից հետո հասավ մինչեւ մեր օրերը։ Ժամանակակից լուցկին չի պարունակում ծծմբի եւ քլորի միացություններ, դրանց փոխարեն օգտագործվում են պարաֆիններ եւ անքլոր օքսիդացնող նյութեր։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7735.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :