Երեւանի երեք ավագ դպրոցում մեկնարկում են կոդավորման արտալսարանային դասընթացներ

Երեւանի երեք ավագ դպրոցում մեկնարկում են կոդավորման արտալսարանային դասընթացներ

Հայաստանում Beeline-ը եւ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը սկսում են «Կոդավորման հմտություններ. կամրջելով ներկան եւ ապագան» ծրագրի իրականացումը, որի մեկնարկը տրվեց նախօրեին Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոցում։

 

Ծրագրով նախատեսվում է շահառու դպրոցների աշակերտների հետ անցկացնել կոդավորման արտալսարանային դասընթացներ, որոնք միտված են զարգացնելու աշակերտների թվային եւ այլ առանցքային հմտությունները՝ ներառյալ քննադատական եւ վերլուծական մտածողությունը, ստեղծարարությունը եւ համագործակցային աշխատանքը:

 

ՀՀ կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող այս ծրագրով Երեւանի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16, ինչպես նաեւ թիվ 170 եւ 97 ավագ դպրոցներում ներդրվել են Micro:bit ծրագրավորելի միկրո-սարքավորումներ, որոնք կրթական գործընթացը կդարձնեն առավել ինտերակտիվ, հետաքրքիր եւ արդյունավետ: Սարքավորումների հետ դպրոցներին են տրամադրվել են նաեւ դասավանդման եւ ուսումնառական համապատասխան ռեսուրսներ:

 

Ծրագրի մեկնարկի միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի Արտաքին կապերի եւ սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, Հայաստանում Beeline-ի հանրային կապերի ղեկավար Նաիրա Նազարյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը, դպրոցի ուսուցչական եւ աշակերտական կազմը:

 

«Հայաստանում Beeline-ն արդեն մի քանի տարի աշխատում է անել հնարավոր ամեն բան, որ մեր երիտասարդները կարողանան որակյալ թվային գիտելիքներ ստանալ եւ իրենց ապագա մասնագիտության հարցում կողմնորոշվել: Ուրախ եմ, որ այս հարցում մենք կարողացել ենք մեր ուժերը միավորել Բրիտանական խորհրդի հետ եւ որ ստացել ենք նախարարության աջակցությունը: Վստահ եմ, սա մասնագիտական մեծ ձեռքբերումների սկիզբ կլինի շատերի համար», - նշեց Հայաստանում Beeline-ի հանրային կապերի ղեկավար Նաիրա Նազարյանը:

 

Հայաստանում Բրիտանական խորհրդի գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը նշեց. «Կոդավորումը 21րդ դարի հմտություններից է, որը խթանանում է քննադատական եւ վերլուծական մտածողությունը, ստեղծարարությունը, որոնք անհրաժեշտ են ցանկացած մասնագիտական ոլորտում: Ուրախ եմ, որ այս նախաձեռնությունն համընկնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության որդեգրած առաջնահերթություններին եւ միտված է աշակերտներին զինելու համապատասխան հմտություններով հետագայում կրթական եւ աշխատանքային ուղին հարթելու համար»:

 

Ծրագի մեկնարկից առաջ նշված դպրոցների ՏՀՏ ուսուցիչները անցել են micro:bit գործիքակազմի օգտագործման վերապատրաստումներ եւ առաջիկա երեք ամիսների ընթացքում շուրջ 300 աշակերտի կծանոթացնեն սարքի գործածությանն ու կվարեն կոդավորման ներածական դասընթացներ:

 

Նախագծի ավարտին շրջանավարտների համար կկազմակերպվեն ինչպես ներդպրոցական, այնպես էլ միջդպրոցական մրցումներ` «Կոդավորման մարտահրավերներ» (Coding Challenge), որոնք հնարավորություն կընձեռեն նրանց ցուցադրել ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները:

 

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7651.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :