Իրազեկում քաղաքացիներին. պարտապանի աշխատավարձի վրա բռնագանձում տարածելու հիմքերը եւ չափը

Իրազեկում քաղաքացիներին. պարտապանի աշխատավարձի վրա բռնագանձում տարածելու հիմքերը եւ չափը

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի համաձայն՝

 

Պարտապանի աշխատավարձի եւ այլ եկամուտների վրա բռնագանձում կարող է տարածվել, եթե՝

 

•    պարտապանը չունի գույք, կամ եղած գույքը բավարար չէ բռնագանձվող գումարը լրիվ մարելու համար

 

•    կատարվում է պարբերաբար մուծումների բռնագանձման վերաբերյալ վճիռ,

 

•    մինչեւ 200 000 դրամ բռնագանձման ենթակա պահանջով կատարողական վարույթով, եթե պարտապանը չունի դրամական միջոցներ կամ դրանք անբավարար են: Այս մասին հայտնում են Հարկադիր կատարման ծառայությունից:

 

Աշխատավարձից կատարվող պահումների չափի վերաբերյալ.

 

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի համաձայն՝

 

Պարտապանի աշխատավարձից եւ դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել առավելագույնը 50 տոկոս:

 

Օրենքը նախատեսել է բացառություն հետեւյալ 3 դեպքերի համար, երբ պահումների չափը չի կարող գերազանցել աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարների 75 տոկոսը՝

 

• բռնագանձվում է ալիմենտ,

 

• հատուցվում է առողջությանը, ինչպես նաեւ կերակրողի մահվամբ պատճառված   վնասը,

 

• հատուցվում է հանցագործությամբ պատճառված վնասը:

 

Պարտապանի կենսաթոշակի վրա կարող է բռնագանձում տարածվել առավելագույնը՝ 30 տոկոսի չափով:

 

Սակայն, եթե վարույթ հարուցելու պահին առկա է կուտակված աշխատավարձ կամ կենսաթոշակ, բռնագանձումը տարածվում է դրանց վրա ամբողջությամբ՝ բացառությամբ արգելանք կիրառելուն նախորդող մեկ ամսվա համար ստացվածը, որի վրա բռնագանձում տարածվում է վերը նշված չափերով:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7618.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :