Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ներկայացուցիչները Գյումրիում հանդիպել են ՇՄ ավագ դպրոցների աշակերտների հետ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ներկայացուցիչները Գյումրիում հանդիպել են ՇՄ ավագ դպրոցների աշակերտների հետ

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ներկայացուցիչները՝ համալսարանի պետ Խաչատուր Խաչատրյանի գլխավորությամբ, փետրվարի 21-ին մասնագիտական կողմնորոշման հանդիպում են անցկացրել Շիրակի մարզի մի շարք դպրոցների ավագ դասարններում սովորող աշակերտների և նրանց ծնողների հետ, որոնք հետքրքրված են ուսումը ռազմական համալսարանում շարունակելու հարցով։ Հանդիպմանը մասնակցել են նաև դպրոցների տնօրեններ ու զինղեկներ։

Հանդիպման ժամանակ ներկայացվել է ռազմական համալսարանը, բաժինները, ընդունելության կարգը, անդրադարձ է կատարվել դասապրոցեսի կազմակերպմանը, ֆիզիկական պատրաստության պարապմունքներին։ Համալսարանի պետը պատասխանել է ծնողներին և աշակերտներին հետաքրքրքող հարցերին, որոնք վերաբերել են համալսարանի ընդունելության կարգին, պահանջներին, ուսումից հետո շրջանավարտների հետագա ծառայությանը։

Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:

 

Նյութի աղբյուր՝armtimes.com

 
Կարճ հասցե: javakhq.info/u/7294.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :