Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է. Կոտայքում, Արագածոտնում եւ Շիրակում մառախուղ է

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է. Կոտայքում, Արագածոտնում եւ Շիրակում մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ի ժամը 08:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

 

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

 

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

 

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար:

 

Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին քաղաքներում եւ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում մառախուղ է:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7266.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :