«2019-ին կունենանք աղքատության մակարդակի զգալի անկում». Բագրատ Ասատրյան

«2019-ին կունենանք աղքատության մակարդակի զգալի անկում». Բագրատ Ասատրյան

2019 թվականի ընթացքում իհարկե դրական փոփոխություններ եղել են՝ արդյունաբերության աճի ավելի բարձր տեմպեր, մակրոտնտեսական կայունություն, բնակչության եկամուտների աճ, որի արդյունքում կունենանք աղքատության մակարդակի զգալի անկում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:

 

Անդրադառնալով 2019-ի տնտեսական ցուցանիշներին, Բագրատ Ասատրյանը դրական գնահատեց, որ աճը բարձր է, մասնավորապես, առաջանցիկ աճ է արձանագրել արդյունաբերության ոլորտում, սակայն մտահոգիչ է, որ այդ աճի մեջ որոշիչ է եղել հանքարդյունաբերություն. «Տարվա կտրվածքով հանքարդյունաբերույթյան աճը մոտ 23-24 տոկոս է կազմել, մինչդեռ վերամշակող արդյունաբերության աճը կազմել  է 6,7 տոկոս»:

 

Նա ընդգծեց, որ շինարարության աճի դրական թվեր կան, բայց դրանք չեն կարող բավարար համարվել. «Եթ խոսում ենք դինամիկ զարգացող տնտեսական աճի մասին, ապա շինարարության աճի տեմպերը պետք է ավելի բարձր լինի, քան տնտեսական աճը, մինչդեռ մեզ մոտ շինարարության աճը կրկնացի ցածր է տնտեսական աճից»,-ընդգծեց ԿԲ նախկին ղեկավարը:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7092.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :