Մշակվում է օրինագիծ, որը քաղաքացիներին թույլ կտա փոստով դեղերի ոչ մեծ խմբաքանակ ստանալ. ՊԵԿ

Մշակվում է օրինագիծ, որը քաղաքացիներին թույլ կտա փոստով դեղերի ոչ մեծ խմբաքանակ ստանալ. ՊԵԿ

Մշակվում է օրինագիծ, որը քաղաքացիներին թույլ կտա փոստով կամ ավիաչվերթով դեղերի ոչ մեծ խմբաքանակ ստանալ: Այս մասին փետրվարի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը: Նա հիշեցրեց, որ օրենքի գործող նորմերի համաձայն՝ քաղաքացիները հնարավորություն չունեն փոստով դեղեր ներմուծել: «Կարեւոր է հետեւել, որպեսզի դա սպեկուլյացիաների առիթ չդառնա եւ բիզնեսի չվերածվի: Դեղերը պետք է ներմուծվեն փոստով բացառապես անձնական նպատակներով»,- պարզաբանեց Ներսիսյանը:    

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/6757.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 4502 : Ցուցադրված է` 1 - 15 :