Երևանը` Եվրոպայի ամենառոմանտիկ քաղաքների տասնյակում

Երևանը` Եվրոպայի ամենառոմանտիկ քաղաքների տասնյակում

Փետրվար 14-ին TourStat զբոսաշրջային կայքը Վալենտինի օրվա առթիվ ներկայացրել է Եվրոպայի ամենառոմանտիկ քաղաքների վարկանիշը, որոնք հայտնի են զույգերի հանգստի եւ հանգստյան օրերին ռոմանտիկ ուղեւորությունների համար: Եվրոպայում առավել ռոմանտիկ քաղաքների առաջին տասնյակում են Սանկտ Պետերբուրգը, Փարիզը, Մինսկը, Կալինինգրադը, Պրահան, Եկատերինբուրգը, Ամստերդամը, Բաքուն, Երևանը եւ Տալլինը:

 

Սանկտ Պետերբուրգի եւ Փարիզի օգտին, որպես Եվրոպայի ամենառոմանտիկ քաղաքները, քվեարկել է ձայների 23 տոկոսը, Կալինինգրադի եւ Մինսկի օգտին` 8 տոկոսը, Պրահայի օգտինն` 7 տոկոսը, Եկատերինբուրգի, Ամստերդամի, Բաքվի եւ Երևանի օգտին` 5 տոկոսը ու Տալլին օգտին` 3 տոկոսը: Վարկանիշը հիմնված է այս տարվա փետրվարին անցկացված առցանց հարցման արդյունքների վրա:

 

 Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/6743.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 4221 : Ցուցադրված է` 1 - 15 :