Որոշ ավտոճանապարհներ դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն

Որոշ ավտոճանապարհներ դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին, ժամը 17:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

 

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

 

Փակ է նաև Վարդենյաց լեռնանցքը:

 

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (բեռնատարների համար), Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ գյուղ տանող ավտոճանապարհը և Շիրակի մարզի Ամասիայի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհները:

 

Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին, ինչպես նաև Արագածոտնի մարզի Քուչակ-Ապարան և  Ծաղկահովիտ գյուղի  ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

 

Կոտայքի, Արարատի մարզերում, Արագածոտնի մարզի Թալինի և Աշտարակի, Շիրակի մարզի Ախուրյանի և Ամասիայի տարածաշրջաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք քաղաքներում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար:

 

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 1000-ից ավել բեռնատար ավտոմեքենա:

 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/6714.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :