«2020 թվականի առաջին 1.5 ամսում Հայոց բանակում 12 զինվոր է զոհվել՝ բոլորը անհասկանալի հանգամանքներում». Հրանտ Մելիք-Շահնազարյան

«2020 թվականի առաջին 1.5 ամսում Հայոց բանակում 12 զինվոր է զոհվել՝ բոլորը անհասկանալի հանգամանքներում». Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

«2020 թվականի առաջին 1.5 ամսում Հայոց բանակում 12 զինվոր է զոհվել՝ բոլորը անհասկանալի հանգամանքներում: Զինվորներից 6-ը զոհվել են հունվար ամսին, մյուս 6-ը՝ փետրվարի առաջին տասնօրյակում: Դժբախտ դեպքեր միշտ էլ եղել են, բայց այս ցուցանիշի աճն իրոք մտագոհիչ ու վախեցնող է:

 

Մի կարևոր փաստ էլ եմ ուզում արձանագրել. բանակում տեղի ունեցող այս ողբերգությունների մասին իրականությանը վարդագույն ակնոցներով նայող Նիկոլ Փաշինյանն ու իշխանության մյուս ներկայացուցիչները այս ընթացքում ոչ մի ծպտուն չեն հանել, անգամ ընտանիքներին ցավակցության հրապարակային խոսք չեն ուղղել: Փոխարենը երկրի վարչապետի էջում ամեն օր անհեթեթ լուրեր են աննախադեպ աճերի մասին:

 

Ժամանակին, երբ բանակի խնդիրները միայն «մայկա-տռուսիկով» ու ճաշացանկով պատկերացնող պոպուլիստներին բացատրում էինք, որ բանակը անձնական PR-ի գործիք չի կարելի դարձնել, կորուստների թվերը սեփական վարկանիշի բարձրացման միջոց չի կարելի դարձրել, ֆեյքերին քսի էին տալիս մեր վրա:

Իսկ այս խնդիրները խորքային ուսումնասիրության ու համակարգային լուծումների կարիք ունեն: Նորից եմ ասում՝ բանակում անհասկանալի հանգամանքներում կորուստների ցուցանիշի աճը վախեցնող է:

Սթափվեք»:

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/6629.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :