«Թող կամ հարկերը իջեցնեն, կամ գազի գինը». Երթուղայինի վարորդները գործադուլ են անում. Նրանք 10 օր ժամանակ տվեցին

«Թող կամ հարկերը իջեցնեն, կամ գազի գինը». Երթուղայինի վարորդները գործադուլ են անում. Նրանք 10 օր ժամանակ տվեցին

Երեւանում այսօր՝ փետրվարի 10-ի առավոտից շուրջ մեկ տասնյակ երթուղիների երթուղայինների վարորդները գործադուլ են սկսել:

 

Նրանք պահանջում են վերանայել այն պայմանները, որոնց ներքո իրենք աշխատում են. «Տվեք առավելություն քաղաքային տրանսպորտին: Պարոն Փաշինյանը, որ շարժում արեց, առաջիններից մեկը մենք կանգնեցինք, որովհետեւ ասեցինք՝ թող իմ երեխեն դպրոց չգնա, թող իմ մայրն աշխատանքի չգնա, որովհետեւ բոլորիս է պետք: Հիմա էլ է պետք: Իմ գիծը 12 կմ է, բայց պրոբկեքից գազս չի հերքում, չեմ կարողանում հերիքացնեմ 7 անգամ քշեմ: 6 հազար դրամի վրա 3 հազար էլ դնում եմ, որ գազ լցնեմ, քշեմ: Յուղը 300 դրամով էինք առնում, հիմա ամենաէժան յուղը 1200 դրամ է, ինչքա՞ն խեղդված աշխատենք:

 

Թող պարգեւատրում տան, բացի այդ, թող արտոնություն տան, ասեն՝ էսքան տարածք եք զբաղեցրել, դու մի տուր էս հարկը, գնա զապչաստ բեր, մաքսազերծման փող չես տա, որ վարորդներն էլ կարողանան իրենց մարդ զգալ: Ես 15 ժամ աշխատում եմ, ու չեմ կարողանում 7 ռեյս քշել: Պետք է վերանայել ամեն ինչը եւ լուծում տալ»,-ասաց վարորդներից մեկը:

 

Մեկ այլ վարորդ էլ նշեց, որ իրենց պահանջը գարաժից չի, այլ կառավարությունից, որ մտածեն ու մի լուծում գտնեն. «Մարդիկ զարմանում են, թե մենք ոնց ենք պլանը հասցնում տալիս: Եթե դիմացդ ֆուռ հայտնվեց կամ մի հատ թեթեւ ԱՊՊԱ եղավ, օրդ կորում է խցանումներում, երեւի 5 ռեյս հասցնես քշել, իսկ դրանով պլանը չես կարող տալ: Մենք առաջարկում ենք գոնե մեզ չտուգանեն: Երբ 1,5 տարի առաջ գազը թանկացել է, մենք էլի ձեն չենք հանել: Մեքենաները հնացել են, պահեստամասերը թանկացել է:

 

Գազը վերջին մի քանի ամիսներին քիչ-քիչ թանկացել է եւ մեկ զապռավկեն հասել է 10 հազար դրամ, որը առաջ 7 հազար դրամ էր:

 

5 ռեյսում 27 հազար դրամ օրական վճարել չենք կարող: Թող կառավարությունը կամ հարկերը իջեցնեն, կամ գազի գինը իջեցնեն մեզ համար: Մեզ վրա ակտեր են գալիս, բայց մենք էլ մարդ ենք, 15 ժամ ղեկին նստած հոգնում ենք, խախտումներ էլ ենք անում: Թող մարմիր գծերը հանեն, տրանսպորտին գիծ տան, չենք կարողանում կանգառ մտնել»:

 

Այստեղ է եկել Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Էդգար Գալստյանը, ով առաջարկեց 10 օր էլ շարունակեն աշխատել, մինչեւ իրենց հարցերին պատասխաններ գտնեն. «Բոլոր լուծումները աստիճանաբար կտրվի»,-ասաց նա:

 

Վարորդները համաձայնեցին 10 օր եւս աշխատել, սակայն եթե ոչինչ չփոխվի, նորից ոտքի են կանգնելու:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/6418.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :